Լրահոս

Օլիմպիական չեմպիոնը որոշել է հավի բուդ ներկրել. Սամվել Ալեքանյանը պայման է դրել

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերջերս որոշել է բիզնեսով զբաղվել՝ հավի բուդ ներկրել։Վերջինս հանդիպել է Սերժ Սարգսյանին իր մտադրությունների մասին պատմելու եւ «դաբրո» ստանալու համար։

«Սերժ Սարգսյանը մեկ «ֆուր» խմբաքանակի «դաբրո» է տվել։ Առաջին խմբաքանակը երկիր մտցնելու պես, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առաջիններից է իմացել եւ հանդիպում կազմակերպել Արթուր Ալեքսանյանի հետ։ Հանդիպումը կայացել է շատ հարգալից եւ ջերմ մթնոլորտում։

Սամվել Ալեքսանյանն ասել է, որ շատ հարգում է սպորտսմենին, նրա վաստակը հայկական սպորտում, բայց հորդորել է թողնել բիզնեսով զբաղվելու մտադրությունը՝ առաջարկելով ամսական գումար։ Պայմանավորվել են, որ Հայաստանին օլիմպիական չեմպիոնն ամսական ստանա 5 հազար դոլար ու հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing