Լրահոս

Օպերատիվ շտաբը հորդորում է դադարեցնել սննդամթերքի օգնության ցուցաբերումը

 

42377

artsakhpress.am-ը գրում է. Արցախում թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով՝ ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբը, ամփոփելով իր 7-օրյա աշխատանքը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է, ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ օպերատիվ շտաբից տեղեկացրել են, որ ապրիլի 8–ի տվյալներով` ֆինանսների նախարարության բանկային հաշիվներին է փոխանցվել մոտ 1 մլրդ 139 մլն դրամ, 1 մլն դոլար, 7,700 հազար եվրո և 13 մլն ռուբլի: Ինչպես նախօրոք հայտարարվել է, հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղվելու են պաշտպանության բանակի հետագա սպառազինմանը:

Շտաբը դասակարգում և բաշխում է Արցախ ուղարկված մեծ քանակությամբ պարենային ու իրային ապրանքները նպատակային՝ դրանք ուղարկելով առաջնագիծ և բաժանելով տարահանված բնակիչների միջև:

Շտաբը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր հայրենակիցներին, ովքեր օպերատիվ արձագանքել են օգնության կոչին և իրենց ուժերի ներածին չափով օժանդակություն են ցուցաբերել բանակին ու դժվար կացության մեջ հայտնված արցախահայությանը:

Օպերատիվ շտաբը շարունակում է գործել՝ համագործակցելով պաշտպանության բանակի հրամանատարության հետ: Շտաբի կողմից շնորհակալություն է հայտնվում Արցախով ապրող բոլոր հայրենակիցներին և խնդրվում դադարեցնել սննդամթերքի օգնության ցուցաբերումը: Հավաստիացնում ենք, որ առկա են անհրաժեշտ պաշարները ՊԲ-ի և տարահանված բնակչությանն աջակցություն ցուցաբերելու համար:

Ֆինանսական հանգանակությունը շարունակվում է, և բոլոր ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարներին: Շտաբի աշխատանքների և ստացած աջակցության մասին տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է ԼՂՀ կառավարության և ֆինանսների նախարարության կայքէջերում: Կատարած աշխատանքների վերաբերյալ առավել մանրամասն հաշվետվություն կհրապարակվի առաջիկայում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am