Լրահոս

Օրբելի փողոցի տեսախցիկն ու հոծ գիծը՝ խցանումների պատճառ

 

8807b0ac6eb0a6977aa00ababf9dbdec

hraparak.am – Երեւանում՝ Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում, ՃՈ-ն հերթական տեսախցիկն է տեղադրել, ինչի պատճառով Օրբելի փողոցն առավոտյան ժամերին դարձել է անանցանելի: Այս մասին մեզ ահազանգեցին այդ տարածքով հաճախ երթեւեկող վարորդները։ Բանն այն է, որ Օրբելուց Բաղրամյան մտնելու համար պետք է անցնել մի շատ երկար հոծ գիծ, որի վերեւում էլ տեղադրված է տեսախցիկը: Նախկինում, երբ չկար տեսախցիկը, մարդիկ ստիպված խախտում էին անում՝ հոծ գծով մտնում Բաղրամյան:

Հիմա դրա համար տուգանում են, եւ այդ պատճառով Օրբելի փողոցը դարձել է անանցանելի: Որպես լուծում՝ մեզ ահազանգած վարորդներն առաջարկում են այդ հոծ գիծը մի քանի անգամ կրճատել, որպեսզի ե՛ւ խցանում չառաջանա, ե՛ւ մարդիկ անտեղի չտուգանվեն։ Բայց, քանի որ ոստիկանության այս քայլը հիանալի «ծուղակ» է վարորդներից փող կլպելու համար, հազիվ թե մեր ՃՈ-ն գնա նման մարդասիրական քայլի եւ հանուն վարորդների հարմարավետության, հանուն խցանումների նվազեցման որոշի փոփոխություններ իրականացնել այդ տարածքում։

Ամեն դեպքում, մարդիկ ակնկալում են ոստիկանության արձագանքն ու միջամտությունն այս հարցում՝ հույսով, որ դրական փոփոխություններ կիրականացվեն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am