good-banner
Լրահոս

«Օրենքով գող» Էդիկ Թբիլիսկին անհետացել է…

 

article53728

«Օրենքով գող» Էդիկ Ասատրյանի (Էդիկ Թբիլիսկին կամ Օսետրինա) հարազատները չեն գտել նրան Ռուսաստանի Չելյաբինսկի կալանավայրում եւ հայտարարում են, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, հաղորդում է Life–ը։

Փաստաբան Մուշեղ Հայրապետյանի խոսքով, վերջին անգամ Ասատրյանին տեսել են հունվարի 31–ին, իսկ փետրվարի 1–ի գիշերը անհայտն անձինք դուրս են բերել նրան կալանավայրից եւ տարել անհայտ ուղղությամբ։ Հնարավոր է, խոսքը  «օրենքով գող»–ին նոր կալանավայր տեղափոխելու մասին է։ Փաստաբանը մտադիր է պարզել Ասատրյանի գտնվելու վայրը եւ այդ նպատակով դիմելու է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանին։

Էդիկ Թբիլիսկին կամ Օսետրինան թմրանյութեր պահելու մեղադրանքով 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2016 թվականի մայիսին իր որդու՝ Սերյոժա-Բենթլիի դեմ հարուցված գործի շրջանակներում։

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hetaqrqrec.ru

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing