Լրահոս

«Օրենքով գող» հայր և որդի Ասատրյանների «ռեկետը» հայ բիզնեսմենների նկատմամբ

 

3eee1d3609a319d61ea02c6ccd843316

nyut.am— Օրերս Մոսկվայի իրավապահները «դեպքի վայրում» ձերբակալեցին հանրահայտ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի (նույն ինքը` Էդիկ Թբիլիսկի, նույն ինքը` Էդիկ Ասետրինա) որդուն, նույնպես «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին (Սերյոգա Բենթլի):

Հայրը 2014 թվականից պատիժը կրում է Արխանգելսկի գաղութում: Թմրանյութերի համար դատապարտված Ասետրինայի պատժաժամկետը լրանում է 2017 թվականին, սակայն, ամենայն հավանականությամբ, նա կրկին կդատապարտվի նախկինում կատարած հանցագործության համար, որը բացահայտվեց օրերս, երբ ձերբակալվեց «օրենքով գող» նրա որդին` Սերյոգա Բենթլին:

Մոսկովյան բիզնեսմեն Կարեն Մխիթարյանը մոտ չորս տարի է` թաքնված է ոչ թե իրավապահներից, այլ գողական աշխարհում հայտնի հայր ու որդի Ասատրյաններից: Նրանք Մխիթարյանից պահանջում են մեկ միլիոն երկու հարյուր հազար դոլար: Այս գումարը, իբր, նա պարտք է Ասատրյանների հարազատ ոմն Արթուր Բաղդասարյանին (չշփոթել ՕԵԿ-ի Արթուրի հետ): Տեսնելով, որ նրանց հետ լեզու չի գտնում, բիզնեսմենը ընտանիքով անհետացել է գողերի տեսադաշտից: Նրան ահաբեկել էին, ասելով, որ եթե գումարը չտա, նրան ու նրա ողջ ընտանիքին կոչնչացնեն:

Միայն այն բանից հետո, երբ Սերյոգա Բենթլին շաբաթներ առաջ հրդեհեց բիզնեսմենի առանձնատունը, Կարեն Մխիթարյանը դիմեց իրավապահներին: Նախ նա կապ հաստատեց Ասատրյան որդու հետ, ասելով, թե պատրաստ է վճարել գումարը, ապա գումարը վճարելու պահին ՕՄՕՆ-ի զինյալները ձերբակալեցին Սերգեյ Ասատրյանին ու նրա բարեկամ Արթուր Բաղդասարյանին: Անցած շաբաթ Արխանգելսկի գաղութից Էդիկ Ասետրինային «էտապով» տեղափոխեցին Մոսկվա` նոր գործով հարցաքննելու:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing