Լրահոս

«Օրենքով գող» Սվո Ռաֆի օրինակը գողերին ստիպում է Շաքրո Մոլոդոյի փոխարեն ընտրել նոր «արքա»

 

1f597b4c1a68f1af5b8a59e946d778fc

nyut.am — Ինչպես հայտնի է դարձել PrimeCrime-ին, մինչ 63-ամյա Շաքրո Մոլոդոյը իր պատիժն է կրում քննչական մեկուսարանում, գողական աշխարհի «արքայի» գահի համար արտահերթ ընտրապայքարը հասել է եզրափակիչ փուլ: Ինչ վերաբերում է Շաքրո Մոլոդոյի ապագային, ապա «Լեֆորտովոյի» վերջին հայտնի «բնակիչների» ճակատագիրը լավ բան չի հուշում` Սվո Ռաֆին ու Պաշա Ցիրուլին «Լեֆորտովոյից» դուրս են բերել ոտքերը առաջ մեկնած: Ընդ որում, նրանք ևս, ինչպես Շաքրո Մոլոդոյը, այդ ժամանակ ղեկավարում էին գողական աշխարհը:

Ուստի ազատության մեջ մնացած «օրենքով գողերը» շտապում են ընտրել նոր «արքա»: «Եզրափակիչ» փուլ են դուրս եկել 54-ամյա Մերաբ Ջանգվելաձեն և 55-ամյա Լաշա Շուշանաշվիլին: Հայտնի «օրենքով գող» Յուրի Պիչուգինի աջակցության շնորհիվ Շուշանաշվիլիի` հաղթանակի հնարավորություններն ավելի մեծ են: Ինչպես հայտնի է, Շուշանաշվիլիին և Պիչուգինին կապում է ընդհանուր թշնամանքը «մեծ քառյակի» վերջին անդամի` 58-ամյա Տարիել Օնիանիի դեմ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...