Լրահոս

«Օրենքով գողերի» հավաք-սխոդկա` Ծաղկաձորում. օրակարգում Արցախի հարցն է

 

 

svodka

Nyut.am-ը գրում է. Մեր աղբյուրի հավաստմամբ հունիսի վերջին, ամենայն հավանականությամբ, Հայաստանում` Ծաղկաձորում տեղի կունենա «օրենքով գողերի» մեծ հավաք-սխոդկա: Հանդիպմանը կմասնակցեն նախկին ԽՍՀՄ տարածքի «օրենքով գողերը»` Շաքրո Մոլոդոյի գլխավորությամբ: Ենթադրվում է, որ ծաղկաձորյան հավաքին կմասնակցի ավելի քան հարյուր քրեական հեղինակություն: Նրանց մեջ հայերի թիվը շատ չի լինի: Ենթադրվում է, որ «սխոդկային» կմասնակցեն նաև ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գողեր»: Մեր աղբյուրի հավաստմամբ, գողական աշխարհի խնդիրներից բացի, կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Կհստակեցնեն իրենց դիրքորոշումներն այս հարցի շուրջ: Աղբյուրի տեղեկություններով, հանցավոր աշխարհին ձեռնտու չէ այս տարածաշրջանի անկայունությունը,և նրանք ձգտելու են քայլեր ձեռնարկել խաղաղության հաստատելու ուղղությամբ: Սովորաբար գողական աշխարհը նման խնդիրներով չի զբաղվում: Բայց 1990-ական թվականներին նման մի «սխոդկա» տեղի է ունենցել Մոսկվայում: Հանրությանը հայտնի է, որ այն ժամանակ «օրենքով գող» Սվո Ռաֆը Մոսկվայում ադրբեջանցիներից «առգրավել էր» մի ավտոշարասյուն զենք-զինամթերք և ուղարկել Ղարաբաղի հայությանը: Մեր տվյալներով, Հայաստանի ուժային կառույցները լուրջ չեն ընդունում առաջիկա այս հավաքի մասին լուրերը: Իսկ եթե դրանք հաստատվեն, ամեն ինչ անելու են, որ այդ հանդիպումը չկայանա Հայաստանում:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing