good-banner
Լրահոս

«Օրեր, ժամեր հետո պատերազմ է սկսվելու, իսկ մենք ընտրություններ ենք խաղում»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է պատմաբան, էզոթերիկ Գուրգեն Կարապետյանը

– Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք վերաբերվում այս ընտրություններին, այս քարոզարշավին, այս ողջ իրարանցմանը:
– Շատ վատ: Որովհետև ժամեր, օրեր հետո պատերազմ է սկսվելու, իսկ Հայաստանի իշխանությունը, ընդդիմությունը զբաղվում են այլ բանով, և գլխավոր պրոբլեմից շեղում են բնակչությանը, պետական կառույցներին:
– Իսկ ո՞վ գիտի, որ պատերազմ է սկսվում:
– Մոտավորապես` բոլորը: Իշխանությունները՛: Եթե Սերժ Սարգսյանն այս օրերին Ֆրանսիայում ասում է` մենք չենք հավատում, որ պատերազմ կլինի, բայցև կարող է լինել ժամեր հետո, օրեր հետո, շաբաթներ հետո, ապա սա ի՞նչ է նշանակում: Նշանակում է նա գիտի, որ պատերազմը սկսվելու է:
Ամենայն հավանականությամբ այս ընտրությունները չեն էլ լինելու: Որովհետև մենք մտնում ենք մեծ պատերազմի մեջ:
– Բայց ի՞նչ անենք. չանցկացնենք ընտրություններ:
– Չէ՛: Իմաստը ո՞րն է ընտրությունների, երբ արդեն տեղերը վաճառված են:
– Բայց դե կառավարման համակարգ ենք ձևավորում, չէ՞, պարտավոր ենք դա անել. ընտրությունը պետք է տեղի ունենա:

– Այս կառավարման համակարգը վաղուց այնպես է նեխել, որ այն վերաձևելն այլևս անիմաստ է: Ավելի լավ է այդ փողերը չծախսեն, ժողովրդին չհանեն–գցեն փողոցները և իրենք իրենց պաշտոնների նշանակեն: Նույն այդ համակարգը չի՞ լինելու: Էլ ինչո՞ւ ձևեր թափել, կապիկություն անել…
– Խոսենք պատերազմից. դու ինչո՞ւ ես մտածում, որ պատերազմն այդքան շուտ կսկսվի:
– Բանն այն է, որ աշխարհում նախապատրաստվում է մեծ պատերազմ: Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելը, Սաուդյան Արաբիան պատրաստվում են հարվածել Պարսկաստանին: Նպատակը մեկն է` որպեսզի Պարսկաստանը հարվածի Իսրայելին: Դա էլ նրա համար, որովհետև որոշված է` մինչև 2020 թվականը 15–18 մլն հրեաների պետք է բերեն Ուկրաինա: Եվ որպեսզի այս ողջ գործընթացը «հիմնավորված» լինի, անհրաժեշտ է, որ մեր տարածաշրջանում առաջանա խիստ անկայունություն:
Այնպես որ բոլոր խաղացողներին ձեռք է տալիս նոր պատերազմների հրահրումը: Նույնիսկ` ոչ թե հայ–ադրբեջանական, այլև` հայ–թուրքական: Իհարկե, փառք Աստծո, ոնց որ այս վերջինը չի լինելու: Որից ես վախենում էի: Իսկ հայ–ադրբեջանական պատերազմը պարտադիր է:
– Եվ ի՞նչ ես կարծում` դա ի՞նչ կնշանակի մեզ համար, ինչպե՞ս կդիմանանք, ի վերջո ելքն ինչպիսի՞ն կլինի:
– Եթե հիմա Սեյրան Օհանյանին վերադարձնեն պաշտպանության նախարարի պաշտոնին, ինձ թվում է արդեն նա դասեր է ստացել ապրիլյան պատերազմից, և եթե ճիշտ արտաքին քաղաքականություն վարի, կարելի է հասնել նրան, որ մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը դադարի գոյություն ունենալուց: Որովհետև թալիշները, լեզգիները, Ադրբեջանում գտնվող բոլոր մյուս ազգային փոքրամասնությունները սպասում են այս պատերազմին, որպեսզի ոտքի կանգնեն:

Ես շատ եմ ասել` ոչ թե մենք պետք է գնանք մտնենք նրանց տակը, ովքեր մեզ ցանկանում են շահագործել, այլ պետք է լինենք նրանց հետ, ովքեր ուզում են լինել մեզ դաշնակից, նույնիսկ` ենթակա: Իսկ մենք այս տարածաշրջանում ունենք հսկայական այդպիսի դաշնակից ուժեր: Հանձինս ճնշված ազգերի` զազաների, ալավիների, թալիշների և այլն: Նրանք սպասում են առաջնորդի և այդ առաջնորդի դերում մեզ` հայերիս են տեսնում:
– Ի՞նչ. հիմա մտածում ես, որ անհրաժեշտ է Սեյրան Օհանյանը վերադառնա իր նախկին պաշտոնի՞ն:
– Այո: Ինչ էլ իր մասին խոսեն, միևնույն է, նա ամենագործուն ռազմական ղեկավարն է: Եվ այս դեպքերից հետո, դասեր ստացած լինելով, արդեն կկարողանար որպես ռազմական գործիչ ավելի անկախ լինել:
– Արդեն գնացքը շարժվել է. Օհանյանը կկարողանա կրկին պաշտպանության նախախար դառնել, երբ ընտրություններում կհաղթի իրենց դաշինքը:
– Ճիշտն ասած, եթե ազնիվ ընտրություններ լինեին, ես կուզեի, որ հաղթեր հենց իրենց դաշինքը: Մտածում եմ, որ եղած գործիչներից լավագույնը Սեյրան Օհանյանն է: Բայց, իհարկե, ես նորից եմ ասում` ընտրությունները վաճառված են. կլինի այնպես, ինչպես նախատեսվել է: Այնպես որ, ով ինչպիսի վարկանիշ էլ ունենա, ոչ մի նշանակություն չունի արդեն, դրանք անիմաստ բաներ են:
Ի դեպ, ասեմ. դեմոկրատիան ամենամեծ ապուշությունն է: Մի անգամ է եղել ազնիվ ընտրություն. երբ Երուսաղեմում մովսեսականներին հարցրեցին` ո՞ւմ խաչենք: Պատասխանեցին` Քրիստոսին: Հայտարարելով, թող որ նրա անմեղ արյունը լինի իրենց և իրենց երեխաների վրա:

Իսկ ազնվություն ընդհանրապես դեմոկրատիայում չի եղել ու չի կարող լինել:
– Այսինքն` եթե անգամ ազնիվ ընտրություններ անցկացվեն մեր երկրում, միևնույն է, ունենալու է վատ արդյունք:
– Նախ ես չեմ հավատում, որ ազնիվ ընտրություններ կարող են լինել: Պարզապես ասում եմ` «եթե նույնիսկ այդպիսիք լինեն»: Ի վերջո եթե մեկ ակադեմիկոսի ձայնը հավասար է մեկ հավաքարարի ձայնին, ապա աթոռին նստելու է հավաքարարի նախարար: Սա է դեմոկրատիայի սկզբունքը: Այսինքն` միջակությունից ցածր ընդունակություններ ունեցողն է ձևավորում իշխանությունը: Անգամ` ազնիվ ընտրություններով:
– Քանզի որակյալ փոքրամասնության կարծիքը միշտ ստորադասվում է:
– Անպայման:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

news365.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing