Խմորեղեն Խոհանոց

Օրվա բաղադրատոմս. Տորթ շախմատ

 

13239300_599397700216775_6610428699112175788_n-1-200x300

Poqrikner.am 

— Խմորի համար անհրաժեշտ է՝

Կարագ 350 գրամ,
Շաքարավազ  350-380 գրամ
Ալյուր 530 գրամ
Կաթ 30մլ
Ձու 9 հատ
Կակաո 60 գրամ
Աղ մի պտղունց
Վանիլին
Փխրեցուցիչ 1թ.գ.

Կրեմ՝

Կարագ 100գրամ,

Շաքարավազ 150գրամ,

Ջուր 150գրամ,

Ալյուր 1 ճաշի գդալ:

Ալյուրը շաքարավազին խառնել ավելացնել ջուրը և խառնելով եփել 10րոպե , թողնել սառչի: Կարագը հարել քիչ- քիչ ավելացնել ստացված զանգվածը և հարել:

Պատրաստման եղանակը՝

Ձվի դեղնուցն առանձնացնել սպիտակուցից, տարրայի մեջ հարել շաքարավազն ու կարագը, մեկ-մեկ ավելացնել դեղնուցը և շարունակել հարել մինչև միասեռ զանգված ստացվի: Ալյուրին ավելացնել աղ, վանիլին ու փխրեցուցիչ, մաղով անցկացնել և ավելացնել խմորին,դանդաղ ավելացնել կաթը և շարունակել հարել: Վերջում ավելացնել նախորոք բեզե դարձրած սպիտակուցը: Խմորը բաժանել 2 մասի մի մասին խառնել կակաոն, լցնել համապատասխան տարայի մեջ և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստի խմորները թողնել սառնարանում մի քանի ժամ սառչի: Կրեմով ձևավորել ինչպես ցուցադրված է լուսանկարներում:

13220885_599397696883442_4926146627459192587_n-300x228

13226987_599397693550109_7252379859363293999_n-300x172

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara