Օսիպյանը ծաղիկներ կբաժանի և հոկտեմբերին հրաժարական կտա

47

«Իրավունքի» տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ին անակնկալ է պատրաստել առաջին դասարանցիների համար: Դեպի գիտելիքների աշխարհ առաջին քայլերն անող փոքրիկներից յուրաքանչյուրին այդ օրը ոստիկանները ծաղիկներ կնվիրեն:

Սակայն ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի նախաձեռնած այս անակնկալին հաջորդել է տհաճ մի անակնկալ, որը վերաբերում է ոչ թե փոքրիկներին, այլ նոր իշխանությանը:

Լուրեր են շրջանառվում, որ Վ. Օսիպյանը հոկտեմբերին պատրաստվում է հրաժարական տալ, ինչ պատճառաբանությամբ՝ դեռևս հայտնի չէ: Ի դեպ նշենք նաև, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունը, ոստիկանական կուլիսներում շշուկներ կային, որ Վ. Օսիպյանը պատրաստվում է բնակություն հաստատել Եվրոպայում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache