good-banner
Без рубрики

Ով է Porsche Cayenne նվիրել Մարգարիտա Բարխոյանին

 

ov e avtomeqena nvirel margarita barxoyanin5bravo.am-ը գրում է. Կատարվել է Մարգարիտա Բարխոյանի երազանքներից մեկը` նա նվեր է ստացել իր ամենասիրելի «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնել է, որ այն գնել է իր հայրը.«Միշտ ցանկացել եմ հենց այս մոդելի ու այս գույնի ավտոմեքենա ունենալ։ Ծնողներս տարեդարձիս առթիվ որոշել էին ինձ անակնկալ մատուցել, բայց ծննդյանս օրը մայիսին է, իսկ պատվերը շուտ հասավ Երեւան։ Նրանք անսպասելի կերպով նվիրեցին` անսահման ուրախացնելով»։

Երգչուհին վարել սովորել է 8 տարի առաջ, սա իր 3-րդ ավտոմեքենան է.«Բավական հմուտ վարորդ եմ, ձյունառատ օրերին էլ վարում եմ: Չեմ սիրում արագ վարել ու չեմ սիրում երկար ճանապարհին ղեկին լինել։ Սովորաբար, մարզեր գնալիս եղբայրս է վարում։ Մեքենան անհրաժեշտություն է, ուշադրություն եմ դարձնում ոչ միայն հարմարավետությանը, այլեւ գեղեցկությանը։ Բոլոր մեքենաներս «ջիպային» են եղել. փոքր մեքենաների ղեկին ինձ հանգիստ չեմ զգում»։

Մարգարիտան այժմ աշխատանքային ակտիվ օրակարգ չունի, բայց դադար չի վերցրել, հաճախ երգում է կորպորատիվ միջոցառումներին։ Նա նպատակ ունի նոր ձայնասկավառակ թողարկել, ավարտին է հասցնում երգերի ձայնագրությունները, բացի այդ, ցանկանում է ակումբային համերգով հանդես գալ.«Հիմա սկավառակները չեն վաճառվում, մյուս կողմից էլ երգիչների համար դժվար է միանգամից այդքան երգ ձայնագրվել, բայց ես արդեն երկար ժամանակ ձայնագրվում եմ ու ցանկանում եմ երգերս ալբոմով ներկայացնել։ Վերջերս ավելի հաճախ երգելու առաջարկ ստանում եմ մոսկվաբնակ հայերից, մեկնելով համատեղում եմ հանգիստն ու աշխատանքը: Իսկ ազատ ժամանակ հաճախում եմ լողի եւ ֆիտնեսի, որոնք իրար լրացնում են եւ իմ սիրելի զբաղմունքներից են»։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am