Լրահոս

Ով կարող էր մահափորձ ծրագրել Սերժ Սարգսյանի դեմ

 

serj

 

«Իզվեստիա» թերթի հետ զրույցում ՌԴ ՆԳ նախարար Ալեքսանդր Պրոկոպչուկը սկանդալային հայտարարություն է արել. ռուսական իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել մի խումբ անձանց նկատմամբ, որոնք նախապատրաստվել են ահաբեկչություն իրականացնել ոչ միայն ՌԴ-ում, այլ նաեւ Հայաստանում՝ ծրագրելով պայթեցնել Հայաստանի պետական կառույցները:

Այս հայտարարությունն ուշագրավ է մեկ այլ առումով. «Ժողովուրդ» օրաթերթը 2017 թվականի հունվարի 17-ին հրապարակել էր, որ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Սերժ Սարգսյանի դեմ հարձակման փորձ է ծրագրվել, եւ դրանից հետո առավել ուժեղացվել էր Բաղրամյան 26-ի եւ հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը: Եվ հիմա այդ համատեքստում ՌԴ ՆԳ նախարարի հայտարարություններն ուշագրավ երանգ են ստանում»:

Նախընտրական այս պրոցեսում բավական հետաքրքիր է նման տեղեկությունների տարածումը: Նման խմբի առակությունը կարող է նաև հնարավորություն տալ Սերժ Սարգսյանին ժամանակավորապես մեկուսացնել իր քաղաքական ախոյաններին: Իշխանությունները կարող են  ենթադրյալ խմբի հետ կապել այնպիսի քաղաքական գործչի անուն, որը կխանգարի իրենց պլաններին: Այստեղ կարևոր չէ, թե  իրականում այդ գործիչը կապ կունենա, թե ոչ:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing