Լրահոս

Պահանջում ենք ՀՀ կենտրոնական բանկից անվավեր ճանաչել ռուս-ադրբեջանական ՎՏԲ-Հայաստան բանկի գործունեության արտոնագիրը. Ստորագրահավաք

 

465-640x531

Analitik.am-ը բազմիցս անդրադարձել է ՎՏԲ Հայաստան բանկի գործունեության վտանագվորությանը ՀՀ-ում, ներկայացրել ենք բոլոր փաստերը և հիմնավորումները:

Առաջնորդվելով բացառապես պետության և ազգաբնակչության շահերից՝ նախաձեռնում ենք ստորագրահավաք, որը պահանջում է զրկել ՎՏԲ Հայաստան բանկին արտոնագրից:

Ստորև ներկայացնում ենք իրավական հիմքերը և հիմնավորումները, որ ՎՏԲ Բանկը Հայաստանում վնասում է մեր երկրի անվտանգությանը և պետական շահերին:

Հոդված 27. Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը 3. Կենտրոնական բանկը մերժում է բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ, կամ ներկայացվել են ոչ ամբողջական կամ ոչ բավարար փաստաթղթեր, կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է պատճառ հանդիսանալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ բանկի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը կամ բանկի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը կամ թույլ չտալ բացահայտել կամ արդյունավետ կառավարել բանկի ռիսկերը:

Հոդված 32. Լիցենզիայի անվավեր ճանաչումը և դրա իրավական հետևանքները 1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկային գործունեության լիցենզիան անվավեր ճանաչել, եթե բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը լիցենզիա է ստացել լիցենզավորման ընթացակարգում ներկայացրած կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա:

Սույն օրենքի իմաստով կեղծ են համարվում այն տեղեկությունները կամ փաստաթղթերը, որոնց հիման վրա Կենտրոնական բանկը կայացրել է որոշում, բայց որը չէր կայացվի, եթե այդ տեղեկությունները կամ փաստաթղթերը լինեին ճիշտ և (կամ) արժանահավատ:

Նշենք, որ 2013 թ-ի մայիս ամսից ՎՏԲ Խմբի 3%-ի բաժնետեր դարձել է Ադրբեջանի Պետական Նավթային ֆոնդը: ՎՏԲ Խմբին է 100%-ով պատկանում ՎՏԲ Հայաստան Բանկը: Այսինքն՝ Ադրբեջանի Պետական Նավթային Ֆոնդը հանդիսանում է նաև ՎՏԲ Հայաստան Բանկի 3% բաժնետեր: Փաստացի՝ լիցենզավորման փոփոխման ժամանակ Ադրբեջանի Հանրապետությունը ՎՏԲ Խմբում 3% բաժնեմաս ձեռք բերելուց հետո դարձել է ՎՏԲ Հայաստան Բանկի նշանակալից մասնակից:

ՎՏԲ Հայաստան բանկի դեպքում Ադրբեջանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես նշանակալից մասնակից ,և աբսուրդ է պատկերացնել, որ ՀՀ Կենտրոնական բանկը կարող է վերահսկողություն իրականացնել Ադրբեջանի Հանրապետության վրա՝ համենայն դեպս մինչև օրս հակառակ գործնթացն է նկատվում:

Փաստացի 2013 թ-ին ՀՀ Կենտրոնական Բանկ ՎՏԲ Հայաստան բանկի կողմից ներկայացվել են կեղծ տեղեկություններ , թաքցվել է Ադրբեջանի Հանրապետության նշանակալից մասնակից լինելը ,որը իրավական հիմք է տալիս ՀՀ ԿԲ-ին իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունը՝ այն է ՎՏԲ Հայաստան Բանկին զրկել Բանկային գործունեության արտոնագրից:

Բացի այդ, հարկ ենք համարում նշել ,որ ՎՏԲ Հայաստան Բանկի գործունեությունը վտանգում է ՀՀ Ազգային Անվտանգությունը: Ստորև ներկայացնում ենք ապացույցներ.

1. ՎՏԲ Հայաստան Բանկի միջոցով Ադրբեջանին հասանելի են բանկի հաճախորդների անձնական տվյալները (համոզվելու համար կարող եք նայել ՎՏԲ Բանկի կանոնադրությունը, որտեղ հստակ նշված է, որ բանկի բաժնետերը՝ անկախ իր մասնակցության չափից, կարող է ստանալ տեղեկություններ):

2. ՎՏԲ Հայաստան Բանկի միջոցով Ադրբեջանին Հասանելի են ՀՀ տնտեսության իրական վիճակի, ՀՀ մուտք գործող տրանսֆերտների, տնտեսական զարգացման հեռանկարներ և ռազմավարության մասին տեղեկություններ:

3. ՎՏԲ Հայաստան Բանկը 2008 թ-ին Ադրբեջանի պարտադրանքով փակեց իր մասնաճյուղը Ստեփանակերտում՝ դրանով իսկ ընդունելով ,որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մի մաս:

4. ՎՏԲ Հայաստան Բանկն անկախ այն հանգամանքից, որ կեղեքում և ունեզրկում է մեր քաղաքացիներին և դրա հետևանքով ստանում է ահռելի գերշահույթներ, հարկային հաշվետվություններում ցույց է տալիս,որ արդեն երկու տարի է աշխատում է վնասով և ՀՀ պետբյուջե շահութահարկ չի մուծում:

5. ՎՏԲ Հայաստան Բանկը քառօրյա պատերազմի օրերին,երբ կամավորները մեկնեցին սահման՝ ապրիլի 1-7 ը, ՀՀ դատարաններ մոտ 400 բռնագանձման հայց ներկայացրեց ընդդեմ ազատամարտիկների, կամավորների և մեր հայրենակիցների ընտանիքների դեմ՝ ակնհայտ նպատակ ունենալով բարոյալքել սահմանում կանգնած մեր հայրենակիցներին և ստիպել նրանց սեփական տունը կորցնելու վտանգի տակ վերադառնալ ՀՀ՝ դրանով իսկ փորձելով դատարկել Արցախի սահմանը:

6. ՎՏԲ Հայաստան բանկը տարածեց հայտարարություն, որում ասվում էր, թե “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ն, արտահայտելով իր խորին ցավակցությունը զոհվածների ընտանիքներին և համարելով իր պարտքը աջակցել նրանց, որոշում է ընդունել` չեղյալ հայտարարել ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորածների վարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները:

12966037_1008162705920566_855448291_n

Սակայն մի քանի օր անց ադրբեջանական կայքերից մեկը հարցում է ուղարկում ՎՏԲ Կենտրոնական գրասենյակ, որտեղից ստացվում է պատասխան, որ նման բան չկա և չի պլանավորվում: Այս նյութի հրապարակումից հետո ՎՏԲ Հայաստան բանկի կայքից ջնջվում է նյութը, որում ասվում էր, թե ՎՏԲ-ն չեղյալ է հայտարարել ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորածների վարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները:

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք ՀՀ Կենտրոնական Բանկից անվավեր ճանաչել ՎՏԲ Հայաստան բանկի բանկային գործունեության արտոնագիրը:

Հակառակ դեպքում կհամարենք,որ ՀՀ Կենտրոնական բանկն ի սկզբանե տեղյակ է եղել Ադրբեջանի կողմից ՀՀ-ում տնտեսական և հետախուզական գործունեություն ծավալելու մասին, արտոնել է այն և Ադրբեջանի հետ միասին պետք է պատասխանատվություն կրի հայատյաց գործունեության և մեր անմեղ զոհերի համար:

Ստորագրահավաքին մասնակցելու համար զանգահարեք 011 333 603, 011 333 606, 093 568975:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am