Պակասում է 10 պատգամավոր. Բեկո՞ւմ է սպասվում

0

lragir.am — Երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ժամանակ, ըստ տեղեկությունների, որոշվել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը պետք է կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

 Երեկ Կարեն Կարապետյանը մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, պատճառաբանելով, որ Նիկոլը պահանջում է, որ ՀՀԿ-ի կողմից բանակցեն ինքը, Արա Բաբլոյանն ու Վահրամ Բաղդասարյանը, եւ հանդիպումն անցնի լրատվամիջոցների ներկայությամբ: Կարեն Կարապետյանն անընդունելի է համարել այս պայմանները:
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ: Նիկոլ Փաշինյանը եւ Կարեն Կարապետյանը խոսում են արտահերթ ընտրության մասին: Այդ պարագայում էական է, թե ով է լինելու վարչապետը, քանի որ շատ բանով դրանից է կախված արտահերթ ընտրությունների ելքը:
Այսինքն, գործընթացը տեղափոխվում է «խորհրդարանական հարթակ»: Այստեղ ուշագրավ պատկեր է առաջանում: Ելքն ու Ծառուկյան դաշինքը, որն այսօր միացավ շարժմանը, միասին ունեն 40 պատգամավոր: ՀՅԴ պատգամավորներից ոմանք արդեն հայտնել են շարժմանն աջակցելու մասին: Վարչապետի ընդդիմության թեկնածուին կողմ քվեարկելու համար անհրաժեշտ է 53 ձայն, «պակասում» է 10-15 պատգամավոր: Այսինքն, ՀՀԿ խմբակցության պատգամավորների մի մասը պետք է կողմ քվեարկի:
Սա կարող է լինել քաղաքական պայմանավորվածության արդյունքում: Կամ էլ ՀՀԿ-ականների՝ Ծառուկյան դաշինք անցնելու արդյունքում: Այսօր առավոտյան ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե ՀՀԿ-ն միակամ է լինելու իր թեկնածուի օգտին քվեարկելու հարցում: Շարժումը հայտարարում է, որ ՀՀԿ-ն չպետք է թեկնածու առաջադրի:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache