LifeStyle Առողջություն

Պապիլոմա վիրուսի որոշ տեսակներ կարող են արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնել

 

Պապիլոման վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը մարդու պապիլոմայի վիրուսն է: Հիվանդությունը բնորոշվում է բարորակ ուռուցքի առաջացմամբ: Այն տեղեկայվում է մաշկի մակերեսին ու լորձաթաղանթի վրա: Ուռուցքները հիմնականում ունենում են կլորավուն ձև, լինում են մարմնագույն կամ բաց շագանակագույն:

 

Այսօր պապիլոմայի ավելի քան 60 տարատեսակ է հաշվվում, որոնցից հիվանդածին են համարվում 32-ը: Պապիլոման փոխանցվում է շփման եղանակով. մաշկի վնասվածքների, սեռական հարաբերության, ծննդաբերության ժամանակ: Մարդու օրգանիզմում հայտնվելով` վարակը սկսում է արագ մեծանալ չափսերով և նմանվել ծաղկակաղամբի:

 

Մարդու պապիլոմա վիրուսը՝ HPV, փոխանցվում է սեռական ճանապարհով: Վիրուսի որոշ տեսակներ առաջացնում են արգանդի վզիկի քաղցկեղ: Ամեն տարի տասնյակ հազարավոր կանայք ախտորոշվում են արգանդի վզիկի քաղցկեղով:

 

Վաղ փուլում ախտորոշումը կանխում է հիվանդության զարգացումը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պարբերաբար հետազոտվել պապիլոմա վիրուսի վերաբերյալ: Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանշաններն են հեշտոցային արյունահոսությունը, ցավը սեռական հարաբերության ժամանակ, հեշտոցային արտադրությունը:

 

Կանխարգելման համար կարևոր է HPV-ի նկատմամբ պատվաստումը: Պատվաստումը չի պաշտպանում մարդու պապիլոմա վիրուսի բոլոր տեսակներից, սակայն այն արդյունավետ է արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման համար:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

Աղբյուրը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing