Լրահոս

Պապս, որ մահացավ, դիակը տվեցինք քիմմաքրման. Էրդողանին հեգնել են սոցցանցերում

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իրենք ստիպված են իսլամական դպրոցները շատացնեն, որ դիակները լվացող իմամ գոնե լինի, քանի որ նախկինում իմամների պակասի հետեւանքով դիակները դրսում էին մնում։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը մեծ արձագանք է գտել սոցցանցերում, որտեղ հեգնել են Էրդողանին։

Քութլու Էսենդեմիրը գրել է. «Այո, Էրդողանը ճիշտ է, դիակ լվացող իմամ չկար, պապս, որ մահացավ, դիակը տվեցինք քիմմաքրման»։

Շենայ Այդեմիրը նշել է. «Այո, իմամ չկար, ստիպված դիակները նետում էինք Ճորոխ գետը»։

Թաթյոս անունով օգտատերն էլ շարունակել է. «Երբ այն ժամանակ իմամ չկար, դիակները նետում էինք մայրուղի»։

Օզգուչ Ալփասլանը անունով օգտատերը գրել է. «Այո, մարդը ճիշտ է ասում, երբ իմամներ չկային, մահացածներին բուդիստների նման այրում էին Թուրքիայում։ Որոշներին նույնիսկ կենդանի–կենդանի էին այրում»։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing