Պարետի որոշմամբ թույլատրվում է բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորության վրա զբոսնել ընտանիքի անդամներով

0

Փոփոխություններ ու լրացումնե րեն կատարվել պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ: Մասնավորապես, հավելված N 1-ի 5-րդ կետը խմբագրվել է հետևյալ բովանդակությամբ՝

«5. Սույն հավելվածի 1-ին կետից բացառություն են կազմում՝ 1) Հավելված N 2-ով թույլատրված՝ բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ գյուղական բնակավայրերում առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առևտրի իրականացման վայրեր և դրանցից դուրս գործող առևտրի օբյեկտներ հաճախելը.

2) Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը.

3) Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով:

5.1. 5-րդ կետով սահմանված դեպքերում անհրաժեշտ է սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված՝ տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայություն:»:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները