Լրահոս

Պարոն Հովսեփյանն հանուն ինչի եք աչք փակել

 

paron-hovsephyann-ha-u57913-1

 my.mamul.am-ը գրում է. Անցյալ տարվա Հոկտեմբերի 15-ին ահազանգ էր ստացվել, որ ավազակային հարձակում է տեղի ունեցել Սիլիկյան թաղամասում։ Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 06: 30-ի սահմաններում, մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը, կապել տան բնակիչներին ամուսիններ՝ Շ. Ալիյանին եւ Թ. Սադայանին, եւ, որպես զենք օգտագործվող դանակով վերջիններիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել գումար։

Արդեն մի քանի ամիս է Քննիչներ չի փորձում բացահայտել գրեթե բացահայտված գործը: Երեկ արդեն համացանցում հայտնվել է ենթադրյալ հանցագործների լուսանկարները, իսկ Քննիչներ շարունակում է լռել: Տուժող Շիրին Ալիյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Քննիչների ոչ պատշաճ աշխատանքի մասին: Ըստ տուժողի Քննիչներ տեղեկացված են ով է իրականացրել հանցագործոևթյունը, սակայն հրաժարվում են բացահայտել:

Ալիյանի հարազատներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ հատնվել են անելանելի վիճակում. «Հիմա չգիտենք ինչ անել: Հիմա, եթե էդ հանցագործներին չբռնեն նրանք կարող են երկրորդ անգամ նույն փորձ անել ու այս անգամ կոտորել բոլորին: Սկզբում մտածում էինք, որ միայն Մաշտոցի բաժնի Քննիչներ փորձում էի փակել գործը, իսկ հիմա, երբ այդքան խոսեցինք և անգամ նկարներ հրապարակվեցին հասկանալի է դառնում, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ էլ է տեղյակ: Թե չէ ինչպես է հնարավոր, որ լինեն նկարներ, ենթադրյալ կասկածյալներ, բայց գործը չբացահայտվի: Ուզում եմ դիմել: Պարոն Հովսեփյանն եթե անգամ դուք չեք կարողանում բացահայտել, ապա մնում է մի հարց տալ ձեզ, հանուն ինչի եք աչք փակել» , -ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այլևս հույս չունեն, թե կբացահայտվի գործը


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing