Լրահոս

Պարտված ՀՀԿ-ականը փակել է գյուղի մանկապարտեզը, անջատել փողոցների լուսավորությունը

 

«Հայկական ժամանակ»-ը գրել է. «Արմավիրի մարզի Արագած գյուղում հետընտրական իրավիճակը, մեղմ ասած,անմխիթար է: Թերթի խմբագրությունն ահազանգ էր ստացել, որ ընտրություններից հետո ԱԺ պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածու Հրանտ Գրիգորյանի որոշմամբ փակվել է գյուղի մանկապարտեզը, անջատվել է փողոցների լուսավորությունը:

Նշենք, որ Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքից ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից միայն Սեյրան Սարոյանն ու Նահապետ Գևորգյանն են կարողացել այնքան ձայն ստանալ, որ պատգամավորական մանդատ ունենան: Նրանց հետ միասին ընտրապայքարի մեջ մտած Հրանտ Գրիգորյանը, որը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հորեղբոր որդին է, Արագած գյուղում երկու տեղամասի արդյունքներով (15/46 և 15/47 ընտրատեղամասեր) ստացել է ընդամենը 203 ձայն, մինչդեռ ընտրությանը մասնակցել է 1109 ընտրող»:

Թերթի հետ զրույցում Համայնքի ղեկավար Աշոտ Կամավոսյանը չհերքեց և՛ մանկապարտեզի, և՛ փողոցային լուսավորության խնդիրները, սակայն այլ դրդապատճառներ ներկայացրեց»։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara