Լրահոս

Պարզվել է թե ով է Կարեն Կարապետյանի գլխի մահակը

 

2862313b8c4da84

hartak.am — Գերագույն խորհրդի պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը գնահատելով կառավարության կազմում նոր նշանակումները՝ անկարևոր համարեց նրանց՝ Հանրապետական կուսակցության անդամ չլինելը. «Այս համակարգում ի՞նչ կարևոր է՝ մարդը հանրապետակա՞ն է, թե՞ ոչ, եթե կառավարությունը ձևավորվում է նախագահի կողմից, որը հանրապետական է, եթե հաստատվում է Հանրապետական կուսակցության կողմից, և ի վերջո՝ կառավարության բոլոր որոշումները պիտի հաստատի խորհրդարանը, որը նույնպես հանրապետական է»:

Ուստի պարոն Զոլյանի խոսքով՝ անհասկանալի է, թե այդ համակարգում ինչպես կարող է ինքնուրույն քաղաքականություն վարել վարչապետը՝ թեկուզև ամբողջ կառավարությունը կազմված լինի իր մարդկանցից, եթե չունի կառավարման լծակներ և կախման մեջ է թե՛ նախագահից, թե՛ խորհրդարանից, թե՛ կուսակցությունից:

Սուրեն Զոլյանը հիշեցրեց նաև վարչապետի խոսքը, թե՝ չունի կախարդական փայտիկ, իսկ «առանց այդ կախարդական փայտիկի ուղղակի անլուծելի կլինի որևէ փոփոխություն»:

«Ինչքան էլ հարգենք այդ մարդուն՝ պետք է խոստովանենք, որ նա Հայաստանում որևէ հենարան չունի՝ ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ կուսակցական, ոչ էլ, այսպես ասած, հանրության մեծ հեղինակությունն է վայելում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նրա միակ ռեսուրսը այն աջակցությունն է և այն պայմանավորվածությունները (որոնց մասին մենք չգիտենք), որոնք հնարավորություն են տալիս ինքնուրույն քաղաքականություն տանելու:

Պարոն Զոլյանի խոսքով՝ վարչապետի նոր ծրագիրը անպայման բախման մեջ է մտնելու, քանզի բացի այն կառավարությունից, որ նստում է Հանրապետության հրապարակում, գոյություն ունի ևս մեկ կառավարություն. եթե Հայաստանի տնտեսության ստվերային հատվածը կազմում է մոտ 40-50 տոկոս, ապա այդ ստվերային մասն էլ պետք է կառավարիչ ունենա՝ ով է կառավարում այդ 40-50 տոկոսը. ««Իսկանդերներով» ինքը չի կարող այդ հարցերը լուծել. դրանք տրված են վարչապետին ոչ թե տնտեսական հարցերը լուծելու, բայց «Իսկանդերների» գալը և վարչապետի նշանակումը ես տեսնում եմ մեկ համալիրում. Կրեմլը ուղղակի ռեժիմով այստեղ անցնում է կառավարման»:

Սուրեն Զոլյանը չի կարծում, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ամբողջովին կչեզոքացնեն. «Նա կարևոր է որպես մահակ նորանշանակ վարչապետի գլխին: Այդ ստվերային կառավարությունում նա զգալի գործառույթ կարող է կատարել»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...