Պաշտոնյայի ազգականին հյուրանոցի պատուհանից ցա՞ծ են նետել. Ժողովուրդ

0

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հյուրանոցի 4-րդ հարկից մի կին է ցած ընկել, որը, մեզ հասած լուրերի համաձայն, ՀՀ հայտնի պաշտոնյայի բարեկամն է:Մասնավորապես մեզ տեղեկություններ հասան, որ դեպքը տեղի է ունեցել հյուրանոցի հետնամասում:

Պաշտոնյայի բարեկամը ընկել է հյուրանոցի հետնամասում տեղակայված մեքենաներից մեկի վրա: Ըստ ամենայնի, երբ մեքենայի սեփականատերը մոտեցել է մեքենային, տեսել է կնոջը՝ արնաշաղախ վրան ընկած, որից հետո հյուրանոցում մեծ աղմուկ է բարձրացել:Հյուրանոցում գտնվող անձինք, վայր ընկած կնոջ ազգականները, ահազանգել են շտապօգնություն, ինչից հետո կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժին:Արդեն բժշկական հաստատությունից կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն: Նշենք, որ կնոջը հիվանդանոց են տեղափոխել երեսը փակ վիճակում:

Դա կարող է 2 պատճառով եղած լինել. կա՛մ որպեսզի նրան չճանաչեն, կա՛մ ընկնելուց հետո կնոջ դեմքն անասելի վնասված է եղել:Ինչո՞ւ էր հայտնի պաշտոնյայի ազգականը գնացել հյուրանոց եւ, առհասարակ, ինչպե՞ս է ստացվել, որ կինը 4-րդ հարկից ընկել է:«Ժողովուրդ» օրաթերթը նախ փորձեց կատարվածի մասով պարզաբանում ստանալ ոստիկանությանից: Ի պատասխան մեր տեղեկությունների՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին. «Նոյեմբերի 27-ին, ժամը 18:30-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Մետրոպոլ» հյուրանոցի հետնամասից իրենց մոտ է տեղափոխել պոլիտրավմա ախտորոշմամբ մոտ 60 տարեկան մի կնոջ»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache