Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել

28

Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ պաշտպանության նախարարի աշխատանքն է այդպիսի հայտարարություններ ոչ միայն անելը, այլ այդ հայտարարությունների բովանդակությունը անհրաժեշտության դեպքում ապահովելը»,-հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ օրերս «EaDaily»-ին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր. «2016 թ. ապրիլյան մարտերից հետո մենք առաջին հերթին ռազմական հետևություններ ենք արել: Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը:

Հետևություններ են արվել նաև գործնական և մարտավարական մի շարք հարցերի շուրջ: Արդյունքում մենք իրականացրել ենք անհրաժեշտ փոփոխություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զորքերի տեղակայումը, մարտական խնդիրների իրականացումն առաջնագծում և սպառազինությամբ ու զինտեխնիկայով ապահովումը»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache