Լրահոս

Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է անորակ վառելիքի մասին վարչապետի հայտարարությունը

 

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անորակ վառելանյութի և դրա պատճառով ռազմական տեխնիկայի չաշխատելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարության հետքերով Aysor.am-ը այդ հարցը հստակեցնող մի քանի հարց էր հղել ՀՀ Պաշտպանության նախարարությանը:

Մասնավորապես, խնդրել էինք տեղեկություն տրամադրել՝ արդյո՞ք անորակ կերոսին է մատակարարվել բանակին, որի հետևանքով ռազմական տեխնիկան լավ չի աշխատել: Իրականում նման բացահայտված փաստեր կա՞ն: Եթե այո՝ կա՞ արդյոք որևէ իրավական գործընթաց այդ կապակցությամբ:

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից Aysor.am-ին պատասխանել են, որ նման դեպքեր չեն արձանագրվել:

«Ի պատասխան Ձեր՝ ՀՀ բանակի համար անորակ վառելիք մատակարարելու վերաբերյալ հարցման, հայտնում ենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացի շրջանակներում ձեռք բերված վառելանյութերը մինչև պահպանման բազաներ (պահեստներ) ընդունելը՝

— ՀՀ ՊՆ վառելիքի կենտրոնական լաբորատորիայի կողմից կատարվում է վառելիքի նմուշառում բոլոր ավտոմոբիլային կամ երկաթգծի ցիստեռներից,

— Իրականացվում է վերցված նմուշների լաբորատոր հետազոտություն և դրա արդյունքով որակի համապատասխանության դեպքում տվյալ վառելիքը ընդունվում է, իսկ անհամապատասխանության դեպքում վառելիքը չի ընդունվում:

Ինչ վերաբերում է անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումներին, ապա նման դեպքեր, ներառյալ 2016 թվականին, չեն արձանագրվել», — ասված է ՀՀ ՊՆ պատասխանում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing