Պաստառը շատ բան է ասում ֆիլմի մասին

 

movie_poster_01

Իսկ դուք երբևէ նկատե՞լ եք, որ գոյություն ունեն ֆիլմերի պաստառների տարածված տեսակներ: Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ պաստառը կարող է շատ բան ասել ֆիլմի մասին: Տեսնենք, թե ինչ են ասում պաստառները ֆիլմերի մասին:  Փոքրիկ մարդիկ ծովափին, հսկայական դեմքեր Այս ֆիլմերը հաստատ լացկանության մղող դրամաներ են: Մի խաբնվեք թրեյլերներին կամ դերասանների կալիբրին: Գլխավոր հերոսը, նրա կրտսեր եղբայրը, հայրը կամ այլ դրական հերոս վերջում անպայման կմահանա: Պատրաստեք թաշկինակները, քանի որ լիքը լացելու եք:

Սեքսուալ մեջք և ինչ-որ զենք




Նման պաստառով ֆիլմերում լիքը էքշն ու քիչ բովանդակություն կա: Եթե իհարկե դա Ջոնի Քեշի մասին ֆիլմ չէ:

e_041

Մեջքը մեջքին

Այսպիսի պաստառները հիմնականում օգտագործվում են կատակերգությունների համար: Բայց մեծ ակնկալիքներ կարող եք չունենալ, հատկապես եթե պաստառին նկատել եք Քեյթ Հադսոնին կամ Ռիզ Ուիզերսպունին:

e_042

Անկողին

Այսպիսի պաստառներն ամենախաբուսիկ գովազդն են: Դրանցում անկողնային տեսարանները գրեթե բացակայում են: Ինչն է շատ` խոսակցությունները:

e_043

Աչքեր

Դեպքերի 98%-ում դրանք սարսափ ֆիլմերի կամ սարսափի չափաբաժին ֆիլմերի պաստառներ են:

e_044

Բնություն` համադրված երկնագույն ֆոնի հետ

Նման պաստատներ օգտագործում են բնության թեմատիկայով ֆիլմերը:

e_045

Սև և նարնջագույն

Սևն ու նարնջագույնքը էքշն ֆիլմերի գույներն են: Եթե մոռացել եք, ապա հիշեցնեմ. պայթյուններ հաստատ կլինեն:

e_046

Փախուստի դիմող մարդ

Հիմնականում էքշն-հերոսները վազում են միանման, երկնագույն լույսով լուսավորված նեղ փողոցով` փորձելով փրկվել վատ տղաներից կամ բռնել նրանց: Ամենայն հավանականությամբ դիզայներներն ունեն փախուստի դիմող տղաների լուսանկարների մեծ բազա, որն էլ օգտագործում են հերթական ֆիլմի պաստառ պատրաստելիս:

e_047

Լայն բացված ոտքեր

Ի տարբերություն անկողնով պաստառների` այստեղ այդքան էլ շատ սուտ գովազդ չկա: Սակայն նկարում ներկայացված 42 ֆիլմերից միայն մեկն է, որ արժանի է ուշադրության: Մտածեք դրա մասին:

e_048

Դեմք-փաբկանք

Դուք անպայման կնկատեք դալիական ոճը նման պաստառում: Ուստի պետք է շատ ուշադիր լինել: Ամենայն հավանականույամբ ֆիլմի ստեղծողները մտածում են, որ ինչ-որ օրիգինալ բան են արել, բայց իրականում դա այդպես չէ:

e_049

Կարմիր զգեստ

Կարմիր զգեստով կանայք սեքսուալ են, և նման պաստառով ֆիլմերի տոմսերը կվաճառվեն: Դա արդեն կայուն միտում է: Նման ֆիլմերում կանայք գլխավոր դերում են:

e_050

Տեքստ դեմքին

Այս միտումը բոլորովին նոր է, իսկ մարկետինգային այս հնարքը` նորաձև: Հետաքրքրական է, որ այսպիսի պաստառներով ֆիլմերը լավ վաճառք են գրանցում:

e_051

 

Աղբյուր՝ blog.liberal.am

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author