good-banner
Լրահոս

Պատանդ վերցվածը հայտնում է, որ…

 

444decb313fab

replik.am — Օդամղիչ ատրճանակի գործով դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը,  «Ա1+»-ին հաստատեց, որ իր մյուս որդին՝ Արեգը, նույնպես Էրեբունիի ոստիկանության ՊՊԾ-ն գրոհողների մեջ է:

Գրոհից հետո Արեգը զանգել է հորը եւ ասել՝ Աստված մեր հետ է: Իր քայլը որդին բացատրել է «հանուն արդարության, հանուն հայ ժողովրդի»: Արմենակ Կյուրեղյանը հավանություն է տալիս որդու արարքին. «Եթե մարդուն ուրիշ ելք չկա, եթե երկիրը գլորվում է անդունդ, եթե մեր զինվորները զոհվում են Ղարաբաղում…»: Արեգ Կյուրեղյանը գրոհից հետո կապվել է հորը եւ ասել, որ ներսում պատանդներ կան, «եթե գրոհ կազմակերպեն, պատանդները կվնասվեն»: Արմենակ Կյուրեղյանին որդին վստահեցրել է, որ այս պահին պատանդների հետ ամեն ինչ նորմալ է:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing