Լրահոս

«Պատերազմ անկասկած լինելու է, իսկ հարվածը հենց ադրբեջանցիների գրաված Լելե Թեփե բարձունքից է լինելու». տեսանյութ

 

ջռտռգդֆգդֆգդ

armtimes.com-ը գրում է. Գերմանիան դեռ մեկ տարի առաջ չէր ուզում լսել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, մինչդեռ այս տարի կտրուկ շրջադարձ կատարեց և ճանաչեց պատմական իրողությունը: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Բանախոսն անդրադարձավ նաև Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանն ու նկատեց.

«Պատրանքներ չպետք է տածել, մենք պետք է պատրաստվենք պատերազմի: Իսկ պատերազմ անկասկած լինելու է: Հարվածը հենց ադրբեջանցիների գրաված Լելե Թեփե բարձունքից է լինելու: Քանի դեռ հայկական բանակը կարգի չի բերվել, պատերազմը անկասելի կերպով մոտենում է: Պատերազմը տարածաշրջանից կհեռանա միայն մեկ դեպքում, երբ հայկական բանակի կարգապահությունը զգոն կերպով վերահսկող ուժերը հասկանան՝ այն իրոք կարգապահ է»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing