Պատերազմ կլինի. Ադրբեջանը 4000 «դեսանտով» կփորձի գրավել Զանգեզուրը. Գ. Եղիազարյան

0

 

«Ալիևի՝ Երևանը վերադարձնելու վերաբերյալ հայտարարությանը, եթե ամեն 1000-ից մեկն էլ հավատա, արդեն իսկ կստացվի, որ նա իր երկրի համար օգտական բան է ասել: 

Նման հայտարարությունների ներքո թուրքերը մարզում են շուրջ 4000 «դեսանտնիկ» ադրբեջանցիներ Նախիջևանում , որոնք կայծակնային հարձակումների մասնագետներ են, որոնց միջոցով կարող են Հյուսիս-հարավ ճանապարհը փակել ՝ Զանգեզուրի ուղղությամբ, և միջազգային հանրության ականջին այդ ամենը խորդ չի թվա, իսկ  2-րդ հարվածի ուղղությունը կլինի դեպի Երևան »,- Politik.am-ի հետ զրույցում, ասաց  ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, միաժամանակ նշելով, որ նման հայտարարությունների միջոցով՝  Ադրբեջանը տեղեկատվական նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, հետագայում  իրենց գործողությունները արդարացնելու համար:

Եղիազարյանի խոսքով, այս ամենը լրջագույն ուսումնասիրության կարիք է զգում,  քանի որ պետք է հասկանանք, որ   102 ռազմաբազան է պահում, թուրքական կողմից հնարավոր հարձակումը, իսկ  հակառակ պարագայում 2 կողմից՝ արևելքից և արևմուտքից հարվածի տակ կհայտնվենք, բայց այս ամենի առկայության պարագայում, նախագահական մակարդակով հայտարարում ենք, որ մինչև օրս  զինված ենք 1980 թ.-ի զենքերով:

ԱԱԾ նախկին փոխնախարարը նկատեց, որ ժամանակին հնարավոր էր նաև հաշվարկել ապրիլի 2-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը, քանի որ դեռևս կես տարի առաջ նախազգուշացնող քայլեր տեղի էին ունենում.

« Ապրիլի 2-ից կես տարի առաջ, ադրբեջանցիները սկսեցին պարբերաբար  կիրառել անօդաչու թռչող սարքեր, Արցախի ամբողջ սահմանով մեկ, իսկ համապատասխան մարմինները իրենց անգործության էին մատնել , հակառակ դեպքում նրանք ի զորու կլինեին հաշվել անգամ  հարվածի ուղղությունը:

Այս ամենի ներքո պաշտոնական մակարդակով հնչում էին արդարացումներ առ այն , որ զինվորներին հնարավոր չէր զենք մատակակարել, քանի որ ճանապարհները ռմբակոծվում էին, զինվորներն էլ ճարահատյալ բահերով էին կռվում:

Պարզ չէ՞ր որ, պատերազմի ժամանակ թշնամին պետք է ռմբակոծեր ճանապարհը, որպեսզի  մատակարարումը ընդհատի , չէ՞ որ, եթե մատակարարում չկա, կա հաղթանակ»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Զրույցի վերջում ամփոփելով Ալիևի հայտարարությունները, և առաջիկա նախագահական ընտրությունների ժամկետի փոփոխումը, Եղիազարյանը նշեց.

«Նախագահական ընտրությունների առաջ Ալիևը չի համարձակվի գնալ պատերազմական գործողությունների, քանի որ անգամ թեթև անհաջողության պարագայում՝ կգա Ալիևի վերջը: Այդ իսկ պատճառով նա պետք է  ամրագրի իր դիրքերը, որպես նախագահ, դրանից հետո կլինի հարված Ղարաբաղի ուղղությամբ, որպեսզի ամրագրվի մադրիդյան սկզբունքերը, քանի որ այդ սկզբուքները Մինսկ-ի խմբի միջնորդությամբ՝ դեռ երկար կտևի, իսկ պատերազմական գործողություններով այդ ամենը  մի քանի անգամ կարագացնի  գործընթացը.  ահա և վերջիններիս նպատակը»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache