Լրահոս

Պատերազմը լայն թափ կարող է ստանալ. ասել է Սերժ Սարգսյանը

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանն, երեկ՝ Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքայի այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար՝ Յենս Ստոլտենբերգի հետ:

Հայաստանի Հանրապետության նախագահը խոսել է Արցախի սահմանին այս օրերին տիրող իրավիճակի մասին.«Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթը՝ ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն «ակտիվ» է, և այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Այս հայտարարությամբ փաստացի նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ այլևս պատերազմական գործողություններ են տեղի ունենում: Սերժ Սարգսյանը  իր խոսքում մեկ այլ գաղտնիք էլ է բացելէ: Նա իր հայտարարությամբ փաստել է, որ Ադրբեջանին ռազմական ուժով զսպել անհնար է:  Հայաստանը իհարկե կարող է արժանի պատասխան տալ, սակայն Արդբեջանի նպատակն էլ հենց դա է: Ադրբեջանական կողմը փորձում է Հայաստանին ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: Հայաստանը ի վերջո ստիպված կլինի ընդունել Ադրբեջանի մարտահրավերը, եթե իհարկե միջազգային հանրությունը ականջալուր չլինի ու ճնշումներ չբանեցնի Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ, որպեսզի նրանք հետ կանգնեն իրենց պլաններից:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing