Լրահոս

Պատերազմի վտանգը նորից մեծ է. այս անգամ պատճառը Ալիևի դուստրն է

 

Ադրբեջանի Միջազգային բանկը կանգնած է կրախի առաջ` երկրում արտարժույթի դեֆիցիտի պատճառով եւ արտարժութային ճգնաժամի պատճառով դադարեցրել է իր արտաքին պարտքի սպասարկումը: Այս բանկը ադրբեջանական ֆինանսական շուկայի հիմնասյուններից մեկն է: Բանկի բաժնետոմսերի 50.2 տոկոսը պատկանում է Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը, իսկ մյուս բաժնետոմսերը պատկանում է այլ ընկերությունների, որոնք կապվում են Ալիևների կլանի հետ: Ընդհանրապես Ադրբեջանում բանկային համակարգը ըստ միջազգային հեղինակավոր պարբերականների և ադրբեջանական անկախ մամուլի գտնվում է Ալիևների ամբողջական վերահսկողութան տակ: Բանկային բիզնեսը գտնվում է Իլհամ Ալիևի դստեր՝ Արզուի ձեռքում:

Եթե թուլանում է Ադրբեջանի բանկային համակարգը և այն ֆինանսական կորուստներ է կրում՝ նշանակում է, որ ֆինանսական ահռելի կորուստներ են  կրում նաև Ալիևները: Ֆինանսական շուկայի անկայությունը կարող է բերել սոցիալական ընդվզման, որի դեմը Ադրբեջանի իշխանությունները չեն կարող առնել:  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հաջողվել է լռեցնել  գրեթե բոլոր ընդդիմադիրներին, սակայն նա չի կարողանա լռեցնել հասարակ մարդկանց, որոնք ֆինանսական կորուստներ կկրեն:

Ահա այս իրավիճակը հայկական կողմին պետք է մտահոգվելու տեղիք տա: Ալիևը որպես դասական բռնապետ իր հանդեմ առկա դժգոհությունը փորձելու է չեզոքացնել զենքով: Նա պետք է զենք բարձրացնի կամ սեփական ժողովրդի դեմ, կամ իրավիճակը լարի Արցախի հետ սահմանին, որպեսզի իր հասարակության բացասական տրամադրությունները ուղորդի դեպի արտաքին թշնամի:

Այս օրերին, Ադրբեջանի բանակը ակտիվացրել է հրադարադրի ռեժիմի խախտումը Արցախի սահմանին:  Այս ակտիվացումը գնալով աճում է և այն կարծես պետք է փրկի Ալիևներին ֆինանսական շուկայի փլուզմանը հետևող ներքին լարվածությունից:

Ադրբեջանի նման պահվածքը կարծես կանխատեսել են նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունում: Սա ապացուցում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանի վերջին գրառումը.«Ադրբեջանի ՊՆ-ը և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։ Հայկական կողմը դա գնահատում է, որպես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նոր ու ավելի հեռուն գնացող սադրանք։ Հայաստանը ի տարբերություն ադրբեջանական կողմի, ահաբեկչական գործողությունները երբեք չի դիտարկել որպես ռազմական գործողությունների միջոց և մեթոդ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հայկական բանակը այս օրերին պետք է առավել զգոն լինի: Այս տարիներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապացուցել է, որ հանուն իր ընտանիքի անդամների անվտանգության, պատրաստ է թեկուզ մեծ կորուստներով, բայց պատերազմական իրավիճակ ստեղծել Արցախի սահմանին: Հիմա էլ նա կգնա նոր պատերազմի, եթե իր դստեր Արզուի անվտանգության հարցը օրակարգում լինի:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing