Լրահոս

Պատերազմից առաջ ականապատե՞լ են զինվորների թիկունքը. պայթյուն

 

Արցախի հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որը լրջորեն մտահոգվելու առիթ է տալիս և բազում հարցեր առաջացնում:

«Հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի «Նովրուզլու» կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա:

Պայթյունի հետևանքով տուժածներ չկան:

Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք»:

Հաղորդագրությունում զինվորականների անվան մասին հիշատակում չկա, մեքենայի պետահամարանիշի մասին՝ ևս, ինչից գոնե հնարավոր կլիներ ենթադրել՝  դեպքը եղել է մարտական դիրքերի՞ հարևանությամբ, թե՞ ավելի խորը թիկունքում…

Արձանագրենք երկու կարևոր հանգամանք.

Արցախի Մարտունու շրջանը անմիջական շփման գիծ ունի Ադրբեջանի հետ և գտնվում է ՊԲ զորամիավորումների հսկողության տակ:

Եվ ամեն դեպքում պայթյունը տեղի է ունեցել Արցախի սահմանից ներս՝ մեր թիկունքում:

Ո՞վքեր և ի՞նչ նպատակով կարող էին մեր թիկունքում հակատանկային ական տեղադրել, այն էլ՝ աննկատ:

Եզրակացություն. Հաշվի առնելով ապրիլյան պատերազմը և այն հրահրող Ռուսաստանի հարուստ փորձն ու կեղտոտ մեթոդները, և հակառակ դրան՝ հայ հանրության արագ համախմբումն ու դիմագրավումը, պետք է ենթադրել, որ հակատանկային ականը նախատեսված է եղել նախապատրաստվող նոր պատերազմի դեպքում հնարավոր օգնության շտապող թիկունքային ուժերի միացումն առաջնագծի զորամիավորումներին կանխելու համար: Ճանապարհի վրա տեղադրված լինելու հանգամանքը դրա վկայությունն է:

Իսկ ովքե՞ր կարող էին այդ հզորության ականը տեղադրած լինել հայկական հսկողության տակ գտնվող տարածքում. դա կամ Արցախ ներթափանցած ադրբեջանցի հերթական դիվերսանտների ձեռքի գործն է կամ մեր բանակում ներդրված, բայց ՌԴ-ին և Ադրբեջանին ծառայող ներքին դավաճաններինը, որոնց ղեկավարած զորամասերում, ստորաբաժանումներում թալան ու բարդակ է, որտեղ ժամանակ առ ժամանակ զինվորների սպանության կասկածելի դեպքեր են լինում:

Բանակը, առաջին հերթին պետք է մաքրել այդ ներքին «պոռնիկներից»՝ ամենաբարձրաստիճանից մինչև ամենացածրաստիճանը, որ սահմանը հսկող զինվորին թիկունքից խփող չլինիՊետք է պատժել բոլոր այն կորպուսների հրամանատարներին և ՊՆ ղեկավարությանը, որոնք լափում են արտաքին, սահմանային պաշտպանության համար նախատեսված ականների գումարները և  պաշտոնեական անգործությամբ թույլ տալիս, որ դրանք հայտնվեն թիկունքում՝հայ զինվորի ու բնակչի ոտքի տակ:

Այս դեպքից հետո մեր սակրավորները պետք է ստուգեն զորամասերին կապող ճանապարհները և հարակից բնակավայրերը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing