Պատերազմն անխուսափելի է. Ռուսաստանը, չունի շահագրգռվածություն կոնֆլիկտը լուծելու համար. Լ. Շիրինյան

0

«Նոր սերունդ է պետք, որն ինտելեկտուալ է, Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի շահերին չի ծառայեցնի երկիրը, այլ հավասար գործընկերությամբ կփորձի պաշտպանել Հայաստանի շահը: Եթե մինչև հիմա «յոլա» գնալ հնարավոր էր, ապա հիմա հնարավոր չէ»,-այսօր տեղի ունեցած ասուլիսին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Անդրադառնալով ԼՂ հարցին՝ Լևոն Շիրինյան ասաց, որ ինքը նախքան ամերիկյան զեկույցի հրապարակումն է նշել, թե պատերազմն անխուսափելի է, և հիմա էլ է այդ կարծիքին, եթե ներկայիս տենդենցները մնում են: Բանակցություններում նա առաջընթաց չի կանխատեսում՝ պատճառաբանելով, որ պետությունները՝ հատկապես Ռուսաստանը, չունեն շահագրգռվածություն կոնֆլիկտը լուծելու համար:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Երևանը գրավելու մասին հայտարարությունը զառանցանք համարելուն, նա ասաց, որ ՀՀ նախագահը չափազանց հարմար տերմին է օգտագործել, եթե, իհարկե, Եվրոպան լսի:

«Շատ լավ արտահայտություն է պաշտպանվելու համար, չեմ կարող ասել՝ արդյունք կտա՞, թե ոչ»,-ասաց նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache