Լրահոս

Պատգամավորի որդին թալանում է գյուղացիներին. Դավիթ Սեդրակյանի խմբավորման մասին

 

fba74eb035af77f809d1collage-1024x563

politik.am-Սկսվեց գյուղմթերքի վաճառքի սեզոնը և նորից գյուղացիները հայտնվեցին անելանելի վիճակում: Իրենց բերքը Երևան բերող գյուղացիները չգիտեն ում կամ ինչպես բողոքեն, որպեսզի Սասունցի Դավթի հրապարակի հարակից տարածքի անօրինականությունները կանգնեցվեն:

 

Ինչպես Politik.am-ին ասաց Արմավիրի մարզի Արաքս համայքնի գյուղացիներից մեկը իրենք ամեն անգամ Սասունցի Դավիթ կայարանի շուկայի հարակից տարածքում կանգնելու համար ինչ որ անհայտ մարդկանց գումարներ են վճարում.«Գալիս ու ամեն մարդուց պահանջում են 2000 դրամ գումար և եթե մեկը փորձվի իրենց գումար չտալ գործին խառնվում են կամ իրենց հետ քայլող երիտասարդները, կամ տարածքը հսկող ոստիկանները: Չի եղել դեպք, որ ոստիկանը մեր կողքին կանգնի և հարցնի, թե ինչու համար ենք վճարում և եթե վճարում ենք, ապա ինչու մեզ կտրոն չեն տալիս»,-ասաց բարկացած գյուղացին` ավելացնելով, որ չեն խնայում ոչ ոքի.«Երեկ այստեղ մի տարեց կին կար, եկել էր Արարատի մարզից և բերել էր 10 կիլոգրամ ծիրան: Նրան մոտեցան այդ տարածքը հսկող անհասկանալի անձիք և պահանջեցին ու ստացան 2000 դրամ գումար: Կինը իր բերքից ստացավ 2500 դրամ եկամուտ: Սրանց արածին հիմա ինչ անուն դնես: Չեմ հասկանում այս թալանը ում գրպանն է գնում»,-ասաց բարկացած գյուղացին:

Այս տարածքում նման անօրինականությունների մասին առաջին անգամ չէ, որ գրվում է: 2013-ին Politik.am նկարահանել է տեսանյութ և ներկայացրել այն անձանց, ովքեր գյուղացիներից գումարներ են գանձում: Այդ ժամանակ գյուղացիներից գանձում էին 1000 դրամ, իսկ այս տարի արդեն որոշել են ավելի հարստանալ գյուղացիների հաշվին:

Ի դեպ շուկան և հարակից տարածքը պատկանում է Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Տարածքի ղեկավարումը իրականացնում է պատգամավորի որդին` Դավիթ Սեդրակյանը: Տարածքը պատկանում է «Դավիթ և Էլինա» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը Դավիթ Սեդրակյանն է:

Մեր տեղեկություններով դրամահավաք իրականացնող երիտասարդները Դավիթ Սեդրակյանի ընկերներն են և իրենց բավական լկտի են պահում անգամ ոստիկանների ներկայությամբ, որոնք անզոր են այս տարածքում: Այստեղ թելադրողը Մհեր Սեդրակյանն ու իր բարքերն են:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...