Լրահոս

Պատգամավորն ու պատգամավորուհին Range Rover-ով կատարում են օրինախախտում. արդյո՞ք ՃՈ-ն կտուգանի նրանց

 

e5ec279767173411db4046d173a14f0f

Ազգային ժողովի պատգամավոր «Մնաց գնաց» մականվամբ Մնացական Մնացականյանին կարելի է գրանցել որպես օրինախախտ վարորդ` Գինեսի գրքում: Այսօր` հունիսի 29-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը իր գործընկերուհի, պատգամավորուհի Կարինե Աճեմյանի հետ խախտում ճանապարհային երթևեկության կանոնը: Մ. Մնացականյանը այն վարում է առանց ամրագոտու, ինչպես նաև առանց ամրագոտու է նրա ուղևորուհին: Նրանք այսօր Range Rover 015 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայով Արագածոտնի մարզի Ավան համայնքում շրջում էին առանց ամրագոտու: SHAMSHYAN.com-ը վստահ է` Ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և հերթական անգամ օրինախախտ պատգամավորը կենթարկվի վարչական պատասխանատվության, ինչպես նաև օրինանախախտ պատգամավորուհին:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Ամբողջական ֆոտոշարքն այստեղ



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am