LifeStyle Հայտնիներ Հետաքրքիր

Պատմության մեջ երկրորդ տեսահոլովակը YouTube-ում ավելի քան 2 միլիարդ դիտում է գրանցել

 

1876619

tert.am -Ամերիկացի ռեփեր Ուիզ Խալիֆայի «See You Again» երգի տեսահոլովակը՝ նվիրված ավտովթարի հետևանքով մահացած դերասան Փոլ Ուոքերի հիշատակին, դարձել է պատմության մեջ երկրորդ տեսանյութը, որ YouTube կայքում հավաքել է ավելի քան 2 միլիարդ դիտում, հայտնում է Entertainment Weekly-ն:

 

Երգի ձայնագրությանը մասնակցել է նաև երգիչ Չառլի Պուտը:

 

Տեսանյութը համացանցում տեղադրվել է 2015 թվականի գարնանը՝ «Ֆորսաժ- 7» ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ: Տեսահոլովակում ներկայացվել են նաև դերասանի մասնակցությամբ շարքի նախորդ ֆիլմերից կադրեր:

 

Այսօրվա դրությամբ YouTube-ի բացարձակ ռեկորդակիր է մնում կորեացի երգիչ PSY-ի «GANGNAM STYLE» տեսահոլովակը, որը մոտ 2,7 միլիարդ դիտում է գրանցել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing