Լրահոս Խճանկար Տեխնոլոգիաներ

Պատմության մեջ խոշորագույն հաքերային հարձակումը. Հայաստանը ևս տուժել է

 

Մայիսի 12-ին ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր համակարգիչներ վարակվել են WanaCrypt0r 2.0 շորթող վիրուսով: Սկզբում այն կաթվածահար է արել բրիտանական հիվանդանոցների աշխատանքը, ապա տարածվել ամբողջ աշխարհում՝ վարակելով նաև Ռուսաստանի ՆԳՆ և Քննչական կոմիտեի, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների, Գերմանիայի երկաթուղային ցանցի համակարգերը:

Kaspersky Lab հակավիրուսային ծրագրեր արտադրող ընկերությունը պարզել է, որ 99 երկրներում ավելի քան 45000 հարձակում է իրականացվել, այդ թվում՝ Հայաստանում, Ուկրաինայում, Հնդկաստանում, Չինաստանում, Իտալիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում:

Վիրուսը կոդավորում է համակարգչի ֆայլերը և ապաարգելափակման դիմաց գումար պահանջում: Այս դեպքում հաքերները պահանջում են 300 դոլար: Հաքերները հարձակումն իրականացրել են WannaCry կոդավորող ծրագրի միջոցով: Կասպերսկիի լաբորատորիայից նշել են, որ հարձակումն իրականացվել է Microsoft Security Bulletin MS17-010 անվանումով «հայտնի ցանցային խոցելի տեղի» միջոցով:

Մայքրոսոֆթ ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենց մասնագետներն արդեն պաշտպանական միջոցառումներ են ձեռնարկել: Ընկերությունից ասել են, որ աշխատում են մարդկանց հետ լրացուցիչ աջակցություն ցույց տալու համար: Մայքրոսոֆթի հայտարարությունում նշված է, որ ընկերության անվճար հակավիրուսային ծրագրից և Windows ՕՀ թարմացված տարբերակից օգտվողները չեն տուժել:Մի շարք մասնագետներ նշում են, որ սա պատմության ընթացքում խոշորագույն վիրուսային հարձակումն է:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing