Պատրանքներ չկան. Հրաժեշտ կառավարությանը

1

Կառավարությունում երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի, ԱՄՆ ՄԶԳ աշխատակազմի և պետական մի շարք գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ ներկայում USAID-ն Հայաստանում իրականացնում է 30-ից ավելի ծրագիր, որոնց շրջանակում օժանդակություն է ցուցաբերվում ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ համարվող ոլորտների բարեփոխումներին՝ տնտեսություն, կառավարում, դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար և այլն:Իր հերթին, Կարեն Կարապետյանն ասել է, որ առաջնահերթությունները շատ են՝ «Չի գալու մի պահ, որ մենք օրակարգում խնդիր չունենանք, բայց հիմա հետաքրքիր, ֆունդամենտալ ռեֆորմներ իրականացնելու ժամանակն է»:Պաշտոնական հաղորդագրությանը կցված լուսանկարները բավական խոսուն են՝ տպավորություն է, որ կողմերը կարծես մի տեսակ թերահավատորեն են վերաբերվում այդ ամենին: Բոլորի համար կարծես թե ամեն ինչ պարզ է:

Նախեւառաջ այն, որ «ֆունդամենտալ ռեֆորմները» ենթադրում են իշխող համակարգի ապամոնտաժում բոլոր մակարդակներում, քանի որ տնտեսական ու քաղաքական կոռուպցիան դրա բազան ու հիմքն է, իսկ տնտեսական ներկայիս համապարփակ ճգնաժամը՝ դրա գործունեության արդյունքը:Ներկայում տեղի ունեցող կառավարման նոր կարգին անցումն ուղղված է ընդամենը համակարգը նոր ժամանակներին ադապտացնելուն, վերադասավորելուն ու պահպանելուն՝ առանց բազան ու կառուցվածքը փոխելու: Հենց սա էլ իշխանությունը ներկայացնում է որպես ֆունդամենտալ բարեփոխում:Պատրանքներ չկան ու չեն կարող լինել, եւ դա երեւաց ԱՄՆ դեսպանատան զեկույցից, որում հստակ ձեւակերպված էին այս իրողությունները եւ որը հրապարակվեց այս շնորհանդեսի նախօրեին:

ԱՄՆ-ն Հայաստանի պարագայում գործում է բավական մեղմ, հետաքրքիր սխեմաներով ու տեխնոլոգիաներով, եւ շատ բան կախված է նրանից, թե ինչ դեր է վերապահված Հայաստանին նոր աշխարհակարգում եւ ինչի է ընդունակ Հայաստանը:Ընդ որում, իրավիճակն առավել հետաքրքիր է այն առումով, որ ներկայում կա երկու Հայաստան՝ մեկը ինքը Հայաստանը՝ իր օբյեկտին ներքին ու արտաքին խնդիրներով ու հնարավոր դերով, մյուսը Հայաստանի իշխող տնտեսա-քաղաքական համակարգն իր շահերով ու խնդիրներով, եւ այս երկուսի միջեւ խզումն արդեն կարծես թե դարձել է անշրջելի: Սա մի իրավիճակ է, որն ինչ որ փուլում պետք է հանգուցալուծվի մեկի կամ մյուսի հաշվին՝ «ֆունդամենտալ ռեֆորմներով»:Ի՞նչ հանգուցալուծում կլինի: Մի բան պարզ է՝ իշխող համակարգը կատարել է իր ընտրությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache