good-banner
Խմորեղեն Խոհանոց

Պատրաստում ենք իսկական թռչնի կաթ

 

6631_ptichemoloko-0-LN.png

Անցյալ դարի 60-80-ական թվականներին «Թռչնի կաթ» տորթը մեծ համարում ուներ և ցանկալի էր յուրաքանչյուր ընտանիքում։ Որպեսզի գնեիր «Թռչնի կաթ», հարկավոր էր ժամերով հերթ կանգնել, իսկ բաղադրատոմսը գաղտնի էր պահվում։

Ներկայացնում ենք այդքան բաղձալի «Թռչնի կաթի» բաղադրատոմսը․

Տորթի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ են․

— 2 փաթեթ ժելատին 8 գր
— 1 բաժակ կաթ
— 1 բաժակ շաքարավազ
— 450 գր թթվասեր
— 450 գր սառեցված խփած սերուցք
— բուսական յուղ։

Վերնիճի համար անհրաժեշտ են․

— 5 ճաշի գդալ կակաոյի-փոշի
— 5 ճաշի գդալ շաքարավազ
— 1 փաթեթ ժելատին
— 5 ճաշի գդալ կաթ
— 1 բաժակ սառը ջուր։

Պատրաստման եղանակը․

ptichemoloko-best

Փոքր կաթսայի մեջ խառնեք 2 փաթեթ ժելատին մեկ բաժակ կաթի հետ:

Դրեք այն միջին կրակի վրա և խառնեք, երբ կաթից արդեն գոլորշի դուրս գա, հանեք կրակից, մի եռացրեք: Դրեք մի կողմ, որ սառի:

Քսեք բուսական յուղ ապակե ամանի մեջ: Միքսերով միջին արագության վրա խփեք 1 բաժակ շաքարավազը, թթվասերը և սերուցքը, մինչև բաղադրիչները լավ խառնվեն:

Շարունակելով խփել՝ ավելացրեք գոլ կաթնային խառնուրդը: Միանգամից այն լցրեք ամանի մեջ, հավասարացրեք վերևի մասը, ծածկեք և դրեք սառնարանի մեջ:

Վերնիճը պատրաստելու համար ամանի մեջ խառնեք կակաո փոշին, շաքարավազը և ժելատինը:

Շարունակելով խառնել՝ լցրեք ջուրը և կաթը: Դրեք միջին կրակի վրա և եռացրեք, անընդհատ խառնելով: Խառնուրդը պետք է դառնա հարթ: Դրեք վերնիճը մի կողմ և թողեք մեկ ժամ:

Դանդաղ լցրեք շոկոլադե վերնիճը սերուցքային հիմքի վրա, սառեցրեք այն սառնարանում առնվազն 5 ժամ:

Բարի ախորժակ:

Աղբյուրը ՝ ladynews.am

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing