«Պատրաստվում ենք 2022 -ին». Վահրամ Բաղդասարյան

83

hayeli.am — «ՀՀԿ-ն պատրաստվում է 2022 թ. ընտրություներին:Մենք պարզ հայտարարել ենք և հավատարիմ ենք որդեգրած քաղաքականությանը՝ որևէ խոչընդոտ չենք հանդիսանալու ներկայիս կառավարությանը, պետք է աջակցենք, օժանդակենք այն ծրագրերին, որ միտված են մեր երկրի զարգացմանը, անվտանգության բարձրացմանը: Այս պայմաններում ես չգիտեմ ինչն է դրդապատճառը, որ պետք է գնանք արտահերթ ընտրությունների»,-  ներկայիս քաղաքական իրողություններում՝ արդյոք արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա՞ հարցին ,նման պատասխան տվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

ԼԿազուսային իրավիճակ է, երբ գործադիր և օրենսդիր իշխանությունները տարբեր քաղաքական ուժերի ձեռքում են դիտարկամնը , Վ.Բաղդասարյանը հարցադրում արեց՝ իսկ ապրիլին չէի՞ք մտածում այդ մասին, որ կարող են նման խնդիրներ առաջանալ.

«Դրա համար պետք էր համբերել մինչև 2022 թ. և սահմանադրական ճանապարհով ընտրությունների գնալ: Հիմա ի՞նչ պետք է անենք, ասենք ԱԺ-ն ի վիճակի չէ աշխատել և պետք է գնանք ընտրությունների՞: ԱԺ-ն ի վիճակի է: Նիկոլ Փաշինյանի ելույթը ծրագրային ելույթ էր և որևէ շեղում չկա մեր ելույթներից: Եթե ցանկանայինք խոչընդոտել, կխոչընդոտեինք այդ ժամանակ: Մենք ԱԺ-ում ընդդիմություն ենք իշխանությանը, բայց կառուցողական ընդդիմություն»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache