Պատվի առաջին ինքնասպանությունը

269

Այսօր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ հուլիսի 25-ին Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա Հայաստան եւ պատրաստ է հարցաքննության գնալ: Քոչարյանը մարտի 1-ի գործով անցնում է որպես վկա:

Սողոմոնյանն ակնարկել է նաեւ, որ Հայաստանում ոչ թե իրավական գործընթաց է, այլ որոշ մարդկանց ժողովրդի թշնամի հայտարարելու փորձ: Վերջերս գրեթե նույն բանն է ասել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով նոր իշխանությանը մեղադրել է ընտրություններից առաջ ՀՀԿ-ին վարկաբեկելու մեջ:

Հայաստանում իրավական ընթացակարգերն իրոք քաղաքական, բարոյական երանգ ունեն, բայց ներկայիս իրավիճակում այլ կերպ չէր կարող լինել: Աննախադեպ զանգվածային վերելքի ալիքի վրա եկած իշխանությունը գտնում է, որ համակարգային մեղքերի քննության մանդատ ունի:

Հարցն այն է, թե նախկին գործիչներից ում նյարդերը տեղի կտան, ով մինչեւ վերջ կդիմադրի եւ ով է հայտարարվելու «ժողովրդի թշնամի»:

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: Ըստ տրամաբանության, հաջորդը կլինի Ծառուկյան դաշինքի ինքնալուծարումը:

Այս առումով հետաքրքիր է՝ արդյոք հուլիսի 25-ին Քոչարյանը հարցաքննության կգնա, թե այսօրվա հայտարարությունը հանրության ուշադրությունը շեղելու համար է:

Բազմաթիվ կոռուպցիոն եւ այլ գործերի հետեւանքով նախկին «էլիտայի» բազմաթիվ ներկայացուցիչները հայտնվել են Հայաստանի սահմաններից դուրս: Գնացել են պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոնը, նրա երեխաները, եւ դա միայն ըստ հրապարակային տեղեկությունների: Արդյոք այդ մարդիկ Հայաստան կվերադառնան: Նրանք գիտեն, թե ինչ է սպասվում իրենց: Մյուս կողմից, եթե նրանք չվերադառնան եւ մնան ազատության մեջ, ապա կարող են պատիվը կորցնել:

Այսօր հայտնի է դարձել Նիկոլայ Գաբրիելյանի ինքնասպանության մասին, մարդ, ում անունը շրջանառվել է այս տարվա սկզբին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած վթարի հետ: Նրա թոռը հարվածել է ՃՈ մեքենային, երկու ոստիկան մահացել էին:

Միլիոնատեր եւ գազպրոմյան խմբավորման սեւ «գանձապահ» համարվող մարդու երկու թոռները ճաղերի հետեւում են, իսկ փեսան քրեական հեղինակություն Ճվճվ Արոն է, ով մահացել է ավելի շուտ: Դեռ հայտնի չէ, թե ինչն է Գաբրիելյանի ինքնասպանության պատճառը: Հնարավոր է, սա Հայաստանում առաջին պատվի ինքնասպանությունն է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache