Լրահոս

Պատժե՞լ, թե՞ խրախուսել

 

Այսօր հայտնի դարձավ, որ Մատենադարանի խորհրդի նախագահ կդառնա Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը։ Ժամանակին լուրեր կային, որ նա է լինելու Մատենադարանի տնօրենը:

Իհարկե որևէ մեկը չի ասում, որ եթե նախագահի եղբայրը որևէ պաշտոնի է ձգտում, ապա անպայման պետք է այդտեղ մութ պատմություն լինի: Սակայն Հայաստանի գործող նախագահի եղբայրների դեպքում մութ կողմերը մի փոքր շատ են:

Նախագահ Սերժ Սարգսյանի ամենահայտնի եղբայրը իհարկե Սաշիկ Սարգսյանն է: Նրա անվան հետ կապված արդեն լեգենդներ են հյուսվում: Իհարկե դրանց մի մասը հնարովի են, սակայն իրական պատմություններն էլ քիչ չեն: Լևոն Սարգսյանը ևս սկանդալային պատմությունների կիզակետում է հայտնվել: Վերջին պատմությունն իհարկե «Հայկական Ժամանակ» օրաթերթի բացահայտումն էր առ այն, որ նախագահի եղբոր ղեկավարած հիմնադրամը գողացված նկար էր նվիրել նախագահ Սերժ Սարգսյանին:

Նախագահի եղբայրների հետ կապված այս պատմությունները ի ցույց են դնում մեր պետության իրական դեմքը: Հստակ հասկանալի է դառնում, որ պետության ներսում չեն գործում ժողովրդավարական կանոներ և կան ընտրյալներ, որոնք կարող են ամեն բան անել: Նման անձանց թվին են դասվում նախագահների ընտանիքի անդամները: Մեր նախորդ նախագահների եղբայրները իհարկե շատ չեն հայտնվել մամուլի էջորում, սակայն իրենց ժամանակին ընտանիքի այլ անդմաներ էին արտոնյալների կարգավիճակում:

Այս ֆոնին հետաքրքրական էր օրերս հրապարակված այն լուրը, ըստ որի  Իրանում ձերբակալվել էր Հուսեյն Ֆերեյդունը՝ նախագահ Հասան Ռոուհանիի եղբայրը: Նրան մեղադրում են ֆինանսական հանցանք գործելու մեջ:

Իրանը, որը հաճախ չի փայլում մարդու իրավունքների տեսակետից ցույց է տալիս, թե ինչ է նշանակում օրինականություն: Այդ երկիրը դաս է տալիս նաև Հայաստանին: Հստակ արձանագրում, որ եթե օրինախախտ ես, ապա քո ազգակցական կապերն ամենևին կապ չունեն:

Իրանում նախագահի եղբայրները չեն համարվում արտոնյալ դաս և ըստ անհրաժեշտության կարող են նաև պատժվել օրենքով, իսկ Հայաստանում նախագահի եղբայրները և ընտանիքի անդամները միայն պաշտոններ են ստանում անկախ իրենց գործած քայլերից: Ահա սա է մեր և օր-օրի հզորացող Իրանի տարբերությունը:

 



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing