Լրահոս

Պավել Մանուկյանը կմնա կալանավորված

 

Վերաքննիչ դատարանն քիչ առաջ հրապարակեց «Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը։ Ըստ այդմ՝ դատարանը ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը. Պավլիկ Մանուկյանը կմնա կալանավորված։

Խափանման միջոցի քննությունը երեկ էր սկսվել։ Պավել Մանուկյանը դատարանում հայտարարություն էր արել,որը լրագրողներին փոխանցել էր նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանը. «Ասաց, որ ինքը Սասնա ծռերի թուր կեծակինն է եւ մինչեւ հաղթանակ չլինի՝ այդ թուրը պատյան չի դրվելու: Սասունցի Դավթի բառերով ասաց նաեւ, որ էս մի զարկի հերթն իրենցն է, իրենք են խփելու, այլեւս թույլ չեն տալու, որ ժողովրդի զգացմունքների հետ խաղան»:

Պավել Մանուկյանը մեղադրվում է շենք, շինություններ գրվելու և ապօրինի զենք, զինամթերք կրելու և փոխադրելու մեջ։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...