Լրահոս

Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի ներսում տիրող իրավիճակի մասին

 

4549b8cb818464e73408018fb1c0052f

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

armlur.am – Այս գիշեր բավականին լարված էր Խորենացի փողոցում, բախումներ եղան քաղաքացիների և ոստիկանների միջև, կան մոտ վեց տասնյակ տուժածներ, բազմաթիվ բերման ենթարկվածներ: ArmLur.am-ը փորձեց տեղեկանալ, թե ինչ իրավիճակ է եղել հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից գրաված ոստիկանության ՊՊԾ գնդի ներսում: Այս առնչությամբ հեռախոսազրույց ունեցանք «Սասնա ծռեր»  խմբավորման անդամ, հարձակման նախաձեռնող Պավել Մանուկյանի հետ.

-Պարո՛ն Մանուկյան, գիշերը բավականին լարված էր՝ բախումներ եղան քաղաքացիների և ոստիկանների միջև: Ձեզ մոտ ինչ-որ տեղաշարժ նկատվե՞լ է.

-Մեզ մոտ էլ էր բավականին հետաքրքիր. մի պահ լարվել էր, բայց քայլեր չեն անում:շ

-Բախումների պատճառը Ձեզ սնունդ հասցնելն էր. չկա՞ ձեզ մոտ ոչինչ.

-Մենք ոչ մի բան էլ չունենք՝ ծխելիք էլ չունենք, ուտելիք էլ չունենք, բայց պետք չի, կդիմանանք:

– Իսկ ինչպիսի՞ն է ներսում տիրող իրավիճակը.

– Մարտական բոլորով, առողջականի խնդիր չկա:

-Ներսում գտնվող մյուս անձանց վիճակից ի՞նչ կասեք՝ ասել եք պատանդ չանվանենք.

-Շատ լավ, շա՛տ, նույնիսկ գերազանց:

– Ժողովրդին որևէ ասելիք ունե՞ք

– Անպայման պետք է միանանք, մենք կմեռնենք, բայց չենք հանձնվի:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am