Լրահոս

Պավլիկ Մանուկյանի դեմ կիրառվել է այնպիսի զենք, որը չի կիրառվում սահմանում. Հարություն Բաղդասարյան

 

6f8cf72dc2e389fd10af9964f608ea77

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի շահերը պաշտպանող փաստաբան Հարություն Բաղդասարյանը Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություն նախաքննական մարմնին՝ պարզելու, թե Պավլիկ Մանուկյանը ինչ զենքից է ստացել մարմնական վնասվածք։ «Առ այսօր մենք չենք ստացել նախաքննության մարմնի որոշումը դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։ Համենայնդեպս, ըստ Պավլիկ Մանուկյանի, դա ոչ համաչափ գործողություն էր։

Պավլիկ Մանուկյանը իր ռազմական գիտելիքների համապատասխան հայտարարում է, որ կիրառվել է այնպիսի զենք, որը չի կիրառվում սահմանում։ Նա ասում է, որ ինքը նմանատիպ զենք չի տեսել պատերազմի դաշտում, այն 7,2 մմ-ից ավել է եւ մարմնի մեջ պայթել է գնդացիրը եւ բացվել է մեծ վերք։

Պավլիկ Մանուկյանն ասում է, որ այն անթույլատրելի է խաղաղ պայմաններում օգտագործելը։ Հիմա մենք մեր միջնորդությունն ենք ներկայացնելու այդ հարցի վերաբերյալ, քանի որ Պավլիկ Մանուկյանի վերքերն այնքան մեծ են, որ 40-ի չափ կար են դրել նրա մարմնին։ Ինչ վերաբերում է բժշկական անձնակազմի՝ իր նկատմամբ վերաբերմունքին, ապա Պավել Մանուկյանը ոչ միայն չի դժգոհում, այլեւ՝ Միքայել Մանուկյանի ղեկավարած խմբին հայտնում է իր շնորհակալությունը, որովհետեւ նրանք կատարել են իրենց պրոֆեսիոնալ պարտականությունը եւ տարբերակում չեն դրել, թե ով է վիրավորը»,- ասաց Հարություն Բաղդասարյանը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...