Լրահոս

Պավլիկի վրա կրակել են վիրավորին հանձնելիս. որդին վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել

 

87888

armtimes.com —  «Սասնա ծռերի հետ կապ է հաստատվել: Արմենակ Կյուրեղյանը` Կյուրեղյան եղբայրների հայրը, երեկվա դեպքերի հետ կապված հայտնում է, որ ոստիկանության կողմից գրոհ չի եղել: Իրականությունը հետևյալն է. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը՝ Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է»,-  այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ակտիվիստ Սուրեն Սահակյանը:

Արմենակ Կյուրեղյանի հետ կապ հաստատել մեզ չի հաջողվում. նրա հեռախոսն անհասանելի է: Առաջին իսկ հնարավորության դեպքում նրանից կպարզենք այս տեղեկությունների հավաստիությունը եւ տեղի ունեցածի մասին այլ մանրամասներ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...