Լրահոս

Պայքարի նոր ճակատ Աբրահամյանների դեմ

 

Երեկ անկնկալ պարզվեց, որ Արտաշատի քաղաքապետի ընտրությունները կարող են հունիս ամսվա փոխարեն տեղի ունենալ նոյեմբեր ամսին. «Նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք արտահերթ կամ հերթական են լինում, անցկացվում է նախապես սահմանված օրերից մեկը, ի տարբերություն նախկին օրենսգրքի: ԿԸՀ-ն սահմանում է տարվա մեջ մինչեւ 4 օր որպես ՏԻՄ ընտրության օր»,- այս մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ նախորդ տարի արդեն սահմանվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրերը: Մեկը կայացել է փետրվարին, մյուսը հունիսի 18-ին է, իսկ մյուսը՝ նոյեմբերի սկզբին: Մուկուչյանի խոսքով Արտաշատի քաղաքապետի ընտրությունները տեխնիկական խնդիրների պատճառով կլինի նոյեմբերին:

Սա իսկապես հետաքրքիր իրավիճակ է ստեղծում: Արտաշատի քաղաքապետի ընտրություններին այս պահին պատրաստ է միայն Աբրահամյանների թիմը: Նրանք իսկապես կարող են առաջադրել թեկնածու, որը մեծ առավելությամբ կհաղթի ընտրություններում:

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ իշխանությունները տեխնիկական խնդիրների մասին հիշելով փորձելու են ժամանակ շահել, որպեսզի Արտաշատի ընտրություններում իրենց թեկնածուի հաղթանակը ապահովեն: Մինչ նոյեմբեր ամիս ՀՀԿ-ն բավական երկար ժամանակ կունենա պատրաստվելու: ՀՀԿ-ում նաև հույս ունեն, որ այդ ժամանակ իրենք կկարողանան հաղթել:

Հ.Գ. Այս պահին դժվար է ասել, թե որքանով ՀՀԿ-ականներին կհաջողվի իրականացնել իրենց պլանը, սակայն այն որ Աբրահամյանների դեմ նոր պայքարի ճակատ է բացվում՝ դա բացահայտ է:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing