Լրահոս

Պայմանագրային զինծառայողն ինքնասպանությո՞ւն է գործել

 

Մեր տեղեկություններով ժամը երեկ 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը, ինքնասպանություն է գործել:

Նախաքննական մարմինը այս պահին քննում է հենց այս վարկածը: Նույն այդ տեղեկություններով, նա դեպքից առաջ նա զանգահարել եւ զրուցել է ընտանիքի անդամների հետ:

Զորամասում Կարապետյանը որեւէ մեկի հետ լարված հարաբերություններ չի ոնեցել: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հովածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Նշենք, որ պայմանագրային զինծառայողը Վարդենիս քաղաքացի է:

Երեկ այս դեպքի առիթով հայտնել էինք. 2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գրիշա Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու  հանգամանքները:

Քննության արդյունքների մասին կոմիտեն խոստանում է տեղեկացնել լրացուցիչ:

Ըստ նախնական տեղեկությունների` Կարապետյանի վիրավորումը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով չի եղել:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

dialogue.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing