Լրահոս

Պայմանավորվածություն խախտած թեկնածուների մանդատի գինը

 

Քաղաքական դաշտում ամենաքննարկվող թեմաներից մեկն այս պահին, դա երեկ տեղի ունեցած միջադեպն էր կապված «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված 12 անդամների՝ ինքնաբացարկի դիմումների ԿՀԸ-ից հետ վերցնելու դեպքի հետ: Այն ինչ երեկ տեղի ունեցավ քաղաքական ասպեկտներով դիտարկելն իմաստ չունի, քանի որ խնդիրն այս դեպքում բոլորովին այլ է:
Գաղտնիք չէ, որ ոչ միայն Հայաստանում, այլև գրեթե ամենուր, քաղաքականության մեջ չգրված օրենքներ կան, համաձայն որի պայմանավորվածությունները խախտելու դեպքում, կողմերից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի:
Դատելով երեկ տեղի ունեցածից և հատ առ հատ վերլուծելով յուրաքանչյուրի պահվածքն ու խոսքերը, միանշանակ կարելի է ասել, որ և դիմումին են ծանոթ եղել տվյալ անձիք և նրա բովանդակությանը ու հենց իրենց ստորագրությունն է այդ դիմումի տակ գտնվում: Հասկանալի է, որ այդ թեկնածուներից յուրաքանչյուրի կողմից գրված դիմումը, պետք է օգտագործվեր իրենց՝ Ծառուկյանի հետ պայմանավորվածության խախտման պարագայում: Բնականաբար սա արդարացի է, քանզի քարոզարշավի հենց սկզբից էլ բոլորին էր հայտնի, անգամ թեկնածուներն էին պնդում, որ քարոզչական աշխատանքների իրականացման, կազմակերպչական հարցերի հետ կապված բոլոր ֆինանսնական և նյութական ռեսուրսները տրամադրելու է Ծառուկյանը: Օբյեկտիվորեն դիտարկենք իրավիճակն ու փորձենք գնահատականներ տալ կատարված յուրաքանչյուր իրադարձության:
Նախ այն, որ պայմանավորվածության սեփական մասը խախտած թեկնածուները իրենք ևս գիտակցում են, որ այս պարագայում չպետք է մանդատ ստանային, դա միանշանակ է:
Երկրորդ դիմումների հայտնվելը ԿԸՀ-ում ևս իրազեկված է եղել, քանի որ բոլորն էլ ստորագրել են դրանց տակ և հստակ գիտեին ինչ է սպասվում իրենց հետագայում, եթե ամեն ինչ իրենց խոսք տվածով չգնա:
Այն որ իբր թե չեն իմացել ինչի տակ են ստորագրել, որ իրենք նման դիմում չեն գրել, դա բացարձակ սուտ տեղեկատվություն է, որը իչիք դարձավ հենց ԿԸՀ նիստի ժամանակ, երբ Մուկուչյանը ցույց տվեց տվյալ դիմումները՝ ինքնաբացարկ հայտնողներին:
Այն որ Ծառուկյանը գործել է ազնիվ և արդար, արդեն իսկ պարզ է, քանզի այն խոսակցությունները որ «քցել» են թեկնածուներին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ այս բոլոր գործողություններն իսկզբանե համաձայնեցվում է յուրաքանչյուր թեկնածուի հետ:
Սակայն փաստ է, որ վերջին պահին, տվյալ անձինք, մանդատը գերագնահատելով սեփական արժանապատվությունից և տղամարդկությունից վեր գնացին մի քայլի, որը հարիր չէ ժողովրդի ընտրյալ կոչվածին: Չէ որ բոլորին էլ պարզ է, թե իրականում ինչ է տեղի ունեցել, այս պարագայում, յուրաքանչյուր ինտրիգ, որը կապվում է Ծառուկյան անվան հետ, արհեստական է, քանի որ Ծառուկյանը ոչ մի պայմանավորվածություն չի խախտել և գործել է ինչպես որ հարկն է:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing