Լրահոս

Պայմանավորվածությունը խախտվել է, իրենք խաբում են. Վարուժան Ավետիսյան

 

varujan

 

 

 

 

 

 

 

 

 

 

araratnews.am —  «Սասնա ծռեր»  զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ Araratnews.am-ին ասաց՝ իրենք կատարել են իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բաց թողնելով չորս ոստիկանների, սակայն նրա խոսքով՝ մյուս  կողմը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը:

«Պայմանավորվածություն եղել է նաեւ ինտերնետի եւ համակարգչի հետ կապված: Փաստորեն իրենք խաբում են, ստում, նրանք սրիկա են խախտում են պայմանավորվածությունը»,- ասաց Վարուժան Ավետիսյանն՝ անդրադառնալով լրագրողների հետ իրենց հանդիպմանը:

Հարցին՝ ի՞նչ են պատրաստվում անել, որոնք են լինելու իրենց քայլերը, Ավետիսյանն ասաց. «Մենք էլ մեր ուղղությամբ կանենք, մեր լծակներն ունենք»:

Նշենք, որ քիչ հետո տեղի է ունենալու խմբավորման անդամների մամուլի ասուլիսը։ Նախագահականից մեզ ասացին՝ լրագրողների ներկայությունը թույլատրվելու է առանց ինտերնետի եւ համակարգչի:

— See more at: http://araratnews.am/paymanavorvatcuthyuneh-xaxtvel-e-irenkh-xabum-en-varuzhan-avetisyan/#sthash.xHzcZ5hE.WgRkIq1r.dpuf

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am