Պայթյուն՝ «Բորուսիայի» ավտոբուսի մոտ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ

0

Դորտմունդում պայթյուն է տեղի ունեցել «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտ, որը ապրիլի 11-ի երեկոյան պետք է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում խաղար «Մոնակոյի» հետ, հայտնում է Bild–ը։

Նախնական տվյալներով տուժել է մեկ մարդ՝ իսպանացի ֆուտբոլիստ Մարկ Բարտրան։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Նրա ստացած վնասվածքի ու առողջական վիճակի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։ Պայթյունը տեղի է ունեցել հյուրանոցի մոտ, երբ թիմին տեղափոխող ավտոբուսը պատրաստվում էր շարժվել տեղից։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache