Լրահոս

«Պերմյակովի անունից քրոջս տանը թողած սապոգներով քայլած անգամ չկային». Ջուլիետա Ջալալյան

 

avetisyanneri_yntaniq

Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների հարազատները պնդում են, որ Վալերի Պերմյակովը միայնակ չէր կարող գործել 7 անձի սպանությունը: Ըստ նրա, մոտ մեկ տարի տևած դատավարությունն էլ ոչ մի հարցի պատասխան չտվեց: Սպանված տանտիրուհու Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ջուլիետա Ջալալյանը, նշում է, որ փորձաքննությունից այնպիսի փաստեր են պարզվել, որոնք կասկածի տակ են դնում Պերմյակովի՝ սպանությունը միայնակ գործելը: «Փորձաքննության ժամանակ պարզվեց, որ արյան հետքեր կային Պերմյակովի շապիկի վրա, որոնք չէին համապատասխանում ոչ Պեմյակովի, ոչ տան անդամների արյան նմուշներին, դա մեկ: Երկրորդը՝ եթե Պերմյակովը թողել էր իր համազգեստը, էլ ի՞նչ կարիք կար, որ ինքը ջնջեր ավտոմատի վրայի հետքերը…Փոքր երեխուն, որ ասես, նա էլ կգիտակցի:Մենք անձամբ նայեցինք Պերմյակովի անունից թողած սապոգները, դրանցով անգամ չէին քայլել, հնարավո՞ր է զինվորականը քայլի, նույնիսկ մի քարի կտոր չմնա սապոգի տակ:Հետո, որ ասում են դռները բաց են եղել, մտել է, նման բան չի եղել, եթե ինքը կարող էր տան ապակին հաներ, մտներ, թող ուրիշի տան ապակին հաներ, մտներ, տարբերությունը ո՞րն էր:

Ուրեմն դա նախապես պայմանավորված, երկու-երեք տարի պլանավորված սպանություն էր, որը մենք չգիտենք քաղաքական նպատակներո՞վ է արվել…Թեև մեր պետության ղեկավարները լավ էլ գիտեն, էնպես արեցին, որ մենք թողնենք ու գնանք Հայաստանից ու գնացինք: Հիմա Ռուսաստանի Դաշնությունում ենք ապրում: Արդարադատություն այդպես էլ չտեսանք: Հլը նայեք քրոջս թոռների դեմքերին, հոգու ցավը երեխաների դեմքերին դաջված է, մենք հոգեպես սպանված մարդիկ ենք, ղեկավարները բոլորը ծիծաղեցին մեզ վրա»,-ասաց Ջուլիետա Ջալալյանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing